Զբաղված են արդյո՞ք երիտասարդները
Տեղի ունեցավ Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի կողմից իրականացված “ՀՀ երիտասարդների զբաղվածության հիմնախնդիրները” հետզոտության արդյունքների ներկայացումը, որն իրականացվել է ՀՀ Սպորտի եւ Երիտասարդության հարցերի նախարարության եւ ՄԱԶԾ-ի համագործակցության շրջանակներում: Միջոցառման ներկա էին ներկայացուցիչներ նախարարություններից Միավորված ազգերի զարգացման ծրագրից, երիտասարդական կառույցներից:
ՀՀ Սպորտի եւ Երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը նշեց, որ նախարարության համագործակուցթյունը ՄԱԶԾ-ի հետ սկսվել է 2013 թվականից եւ կարեւորում է այդ համագործակցության շրջանակներում ստեղծված Երիտարսադական ուսումնասիրությունների ինստիտիուտի առկայությունը նախարաըության ԵՄԻԿ ՊՈԱԿ-ի կազմում: Նա նշեց, որ զբաղվածությունը թիվ մեկ խնդիրն է հայ երիտասարդների համար եւ կարեւորեց այս հետազոտության արդյունքերը, քանի որ դրանց հիման վրա շատ ծրագրեր կարող են իրականացվել պետական ոլորոտում: Նա նաեւ նշեց որ զբաղվածության խնդիրը երկարատեւ լուծում է պահանջում, ու զեկույցը շատ ուղղությունների շուրջ մտածելու եւ գործելու լավ ուղեցույց է հանդիսանում:
ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Քլեր Մեդինան ՀՀ կառավարության հետ համագործակցության այս ծրագիրը արժեւորեց նրանով, որ ինստիտուտի կազմում հիմնադրման պահից աշխատում են երիտասարդ կադրեր եւ որ մյուս երիտասարդները նույնպես մասնակցում են ինստիտուտի գործունեությանը:
ԵՄԻԿ-ՊՈԱԿի տնօրեն Դավիթ Հայրապետյանը նշեց, որ ինստիտիուտի կողմից հետազոտվող թեմաները ընտրում է խորհրդատվական մարմինը՝ Խորհուրդը, որտեղ ընդգրկված են հասարարական եւ պետական սեկտորի ներկայացուցիչներ 50:50 հաբարեկացությամբ եւ որ զբաղվածության թեման նրանց բոլորի կողմից միաձայն է ընտրվել որպես առաջնային լուծում պահաջող խնդիր:
Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Մարինա Գալստայնի կողմից ներկայացվեցին “ՀՀ զբաղվածության հիմնախնդիրները հետազոտության տվյալները”:
Հետազոտության արդյունքերի համաձայն՝ ՀՀ երիտասարդների 28%-ն է զբաղված, ընդ որում կրթությունը էապես չի ազդում աշխատանք գտնելու վրա: Ըստ հետազոտության արդյուքների միջնակարգ եւ ավագ դպրոցն ավարտած երիտասարդները աշխատող երիտասարդների թվի մեջ գերակշռում են, քան բակալավր եւ բարձր կրթական մակարդակ ունեցող երիտասարդները:
Հացումներն իրականացվել են ոչ միայն երիտասարդների, այլեւ գործատուների, փորձագետների շրջանում: Հետազոտության տվյալների համաձայն քիմիական արտադրության ոլորտներում թեեւ երիտասարդնեչրը քիչ են ներգրավված, սակայն փորձագետներն ու գորածտուները նշել են որ այդ ոլորտները երիտասարդ կադրերի կարիք ունեն:
Թեեւ զեկույցը ներառում էր եզրակացություններ եւ առաջարկներ հանդիպման մասնակիցներին հնարավորություն ունեին հանդես գալ սեփական եզրակացություններով եւ առաջարկներով:
“Բաց հասարակության հիմնադրամներ” կազմակերպության ներկայացուցիչ Աննա Գեւորգյանը նշեց որ հետազոտությունը արդիկան է քանի որ գործազրկության մակարդակով ՄԱԿ-ի երկրների շարքում Հայաստանը 127 երկրների մեջ 117-րդն է: Նա կարեւորեց կարիերայի կենտրոնների եւ պրակտիկանների որակի գնահատումը: Նշենք, որ այս հետազոտության շրջանակներում երիտասարդներին հարցվել է թե աշխատանք գտնելու համար որոնք են եղել տեղեկատվության աղբյորները, որոնց մեջ կարիերայի կենտրոնները շատ քիչ տոկոս են կազմել:
Հաշմանդամություն ունեցող անձանց ազգային դաշինքի ներկայացուցիչ Զարուհի Բաթոյանը կարեւորեց հետազոտությունը նրանով, որ առանձին մաս է հատկացվել հաշմանդամություն ունեցող երեւիտասարդներին: Նա նշեց որ սա եզակի ծրագրերից է, որտեղ ընդհանուրի մեջ ներառված են նաեւ հաշմանդամություն ունեցող երիտասարդներ ու սա լավ օրինակ կարող է լինել շատ պետական մարմինների, այդ թվում նաեւ Վիճակագրական վարչության համար, քանի որ սա կարող է օգնել հաշմանդամություն ունեցող մարդկանց վիճակագրությունը ճիշտ հավաքել ու ծրագրերն ավելի արդյունավետ ուղղել նրանց ուղղությամբ: Առկա է հաշմանդամություն ունեցող անձանց մասին ընդհանուր վերլուծություն, բայց առանձին ոլորտներում նրանց մասին տվյալներ չկան: Նա նաեւ հավելեց, քանի որ 2015թ-ից քվոտավորման օրենքի ընդունման համաձայն, քանի որ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունելը պարտադիր է համարվում եւ այս ուղղությամբ ԶՊԾ-ների մեծ դեր է վերապահվում ակտիվ համագործակցելու միջոցով լայն իրազեկում իրականացնելու համար: