03 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Աշոտյանը հուզվել է

 ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

“Հարյուրավոր տոնական բացիկների եւ շնորհավորանքների շարքում այս մեկն առանձնանում է:

Այս տարի մարտ ամսին հանրությունն իմացավ մի աղջկա մասին, ով ուզում էր շարունակել իր կրթությունը, սակայն բազմաթիվ խնդիրների պատճառով չէր կարող դա անել: Այդ տասնամյա աղջնակի` Ինգա Դունամալյանի, խնդրանքը շնորհիվ Arman Suleymanyan-ի հասավ ինձ:

Խնդիրն իր լուծումը ստացավ: Ես հույս ունեի, որ նա առանց տառասխալների Ամանորի շնորհավորական բացիկ կուղարկի ինձ:

Ինգան սկսեց հաճախել դպրոց: Բոլորս մոռացանք այս պատմությունն, ու ահա այսօր տոնական կապոցի մեջ տեսա այս նամակը Ինգայից:

Դուք էլ հուզվեք…”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ