06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Սերժ Սարգսյանը Կենտրոնական բանկում էր

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ կենտրոնական բանկում մասնակցել է Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը: Հանրապետության Նախագահը գալիք տոների կապակցությամբ շնորհավորել է Կենտրոնական բանկի եւ բանկային համակարգի բոլոր աշխատակիցներին ու նրանց ընտանիքներին, մաղթել առողջություն, հաջողություններ, երջանկություն, իսկ մեր երկրին՝ խաղաղություն:

Նախագահն իր շնորհավորական խոսքում անդրադարձել է նաեւ արժութային շուկայում վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումներին, տնտեսության վրա դրանց ազդեցությանը, այդ ընթացքում հաջողությամբ ձեռնարկված միջոցառումներին եւ առաջիկա ծրագրերին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանն ունի բավականաչափ պահուստներ, կամք եւ ցանկություն, որպեսզի երկրում ֆինանսական անկայունություն չլինի:

Հանրապետության Նախագահը կարեւորել է դժվարին իրավիճակներում միասնական ուժերով առկա մարտահրավերներին դիմակայելը՝ հիշեցնելով նախորդ ճգնաժամի ժամանակ ՀՀ բանկային համակարգի արդյունավետ եւ հաջող գործունեությունը, այն դեպքում, երբ այդ նույն ժամանակ մի շարք այլ երկրների բանկային համակարգերում մեծ խնդիրներ առաջացան:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այսօր կան բոլոր հնարավորությունները՝ առկա խնդիրները լուծելու եւ ֆինանսական կայունությունը պահպանելու համար:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ