10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 10, 2014

Գառնեցիները բողոքում են՝ ՀԷԿ-ի կառուցումով գետը կչորանա

Գառնի գյուղի բնակիչները կրկին ոտքի են կանգնել՝ արտահայտելու իրենց բողոքը: Դեկտեմբերի 10-ինգառնեցիները հավաքվելու են գյուղի ակումբում: Հիշեցնենք, ապրիլի 20-ին Համահայկական բնապահպանական ճակատի մի քանի անդամներ այցելել էին Գառնու ձոր՝ պարզելու, թե ինչ շինարարություն է կատարվում այդ տարածքում: Գյուղացիների պնդմամբ՝ նախատեսվում է կառուցել հերթական ՀԷԿ-ը: Գառնեցիները պնդում են, որ ՀԷԿ-ի կառուցումով գետը կչորանա և կվերանա մի ամբողջ […]

Մենք զիջողի դերում չենք. ՊՆ

ՊՆ Սեյրան Օհանյանն, այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով խոսված ուղղաթիռին, ասաց, որ հետաքննությունն ընթանում է, բայց այս պահին որևէ նորություն ասելու չունի:Լրագրողի դիտարկմանն էլ, թե ինչքան Հայաստանը հակամարտության կոնտեքստում պետք է լինի զիջողի դերում, քանի որ ԵԱՀԿ-ն բոլոր սահմանային միջադեպերը դատապարտում է երկկողմանի, պատասխանեց. ՛՛Մենք զիջողի դերում չենք: Իհարկե մենք էլ կցանկանայինք, որ բոլոր խախտումները […]

Կարեն Անդրեասյանի ակնարկը՝ Հրայր Թովմասյանին

ՄԻՊ Կարեն Անդրեասյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք Հովհաննես Մանուկյանի՝ Արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելը դրակա՞ն է ազդել ՄԻՊ- նախարարություն հարաբերությունների կարգավորման վրա. ՛՛Եթե տեսնում եք, քննադատության տոնայնությունները փոխվել են, և ես կարող եմ ասել, որ Արդարադատության նախարարության հետ այսօր լինում է աշխատել,  աշխատանքը ստացվում է ՛՛: Պատճառը նախարարի ա՞նձն էր. ՛՛Միշտ էլ բոլոր քննադատությունների ու գովեստների պատճառը […]

Ինչու Անդրեասյանը չի հրավիրել Կոստանյանին

՛՛Տարվա մեջ 365 օր մենք քննադատում ենք, կարծում եմ՝ մեկ օր էլ իրավունք ունենք ոչ թե քննադատել, այլ նշել այդ լավը, որ արվում է, լավն ասենք, որ ավելի լավը լինի՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է նպաստելու մարդու իրավունքների պաշտպանությանը գերատեսչությունների ղեկավարների զեկույցները, որոնք ՛՛կենացների՛՛ են նմանվում: ՄԻՊ-ի խոսքով՝ […]

Ծառուկյանի ավտոբուսներն ու երթը

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հրահանգել է կուսակցության տարածքային կառույցների ղեկավարներին, դեկտեմբերի 10-ին կայանալիք եռյակի երթին մարդիկ ապահովել: Ինչպես նշեցին մեր աղբյուրները Ծառուկյանը ավտոբուսներ է տրամադրել, որպեսզի մասնակիցներին տեղերից հասցնեն Ազատության հրապարակ: Հիշեցնենք նաեւ, որ ըստ մամուլի հրապարակումների, Գագիկ Ծառուկյանը չի մասնակցելու երթին:

Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00–ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման եւ մաքրման աշխատանքներ: Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները (բացի Շիշկերտ տանող ավտոճանապարհից, որը փակ է փլուզման […]

Աշխատում են

Դեկտեմբերի 9-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի 15-րդ նիստը, որը համանախագահել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և Եվրոպական արտաքին հարաբերությունների  ծառայության Ռուսաստանի,  Արևելյան  Գործընկերության, Կենտրոնական Ասիայի, Տարածաշրջանային  համագործակցության և ԵԱՀԿ հետ հարաբերությունների  վարչության տնօրեն Գունար Վիգանդը: Նիստին մասնակցում էր հայկական պատվիրակությունը հետևյալ կազմով՝ ՀՀ էկոնոմիկայի, արտաքին գործերինախարարության, արդարադատության, տրանսպորտի և կապի, էներգետիկայի և բնականպաշարների ախարարությունների ներկայացուցիչները, ինչպես նաև ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավարը: Նիստի ժամանակ կողմերը քննարկել են Եվրոպական հարևանության քաղաքականության և ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում ՀՀ-ԵՄ  համագործակցությանն  առնչվող  ընթացիկ հարցեր, ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական և ոլորտային երկկողմ համագործակցության ապագա իրավական ձևաչափի ձևավորմանն ու առևտրատնտնտեսական հարաբերությունների ապագային, ինչպես նաև ԵՄ կողմից  Հայաստանի  Հանրապետությանը տրամադրվող  աջակցությանն ու համապատասխան ծրագրերին առնչվող հարցեր:  Որոշվել է շարունակել քննարկումները  և առաջիկա ամիսների  ընթացքում  տեսակոնֆերանսների և բանակցությունների միջոցով հստակեցնելայն ուղղություններն ու համագործակցութան ապագա իրավական ձևաչափում ներառման ենթակա գլուխները, որոնք ընդունելի կլինեն […]

Մթերքներ, որոնք նվազեցնում են քաղցկեղի առաջացման ռիսկը

Թեյ եւ ցիտրուսային մրգերը կարող են նկատելիորեն նվազեցնել ձվարանների քաղցկեղի առաջացման վտանգը: Նման եզրահանգման են եկել Անգլիայի գիտնականները մեծ թվով ուսումնադիրություններից հետո, հայտնում է РИА Новости-ն: Գիտնականները 30 տարի շարունակ ուսումնասիրել են ֆլավոնոլ եւ ֆլովանոն պարունակող մթերքների ազդեցությունը 25-55 տարեկան 171 հազար 940 կնոջ առողջության վրա: Արդյունքում պարզվել է, որ այն կանայք, ովքեր առավել հաճախ […]

Որտեղ փնտրել պատճառը

՛՛ՊԲ ղեկավարության ու զորամասերի խնդիրը ոչ միայն պաշտպանական խնդիրներ իրականացնելն է, այլ նաև կանխարգելիչ ու նախականխիչ միջոցառումներ իրականացնելը, որը շատ դեպքերում իրականացվում է մեր տարածքից դուրս: Պատճառը պետք է փնտրել հենց այդ սադրանքների մեջ, և մեղքի մեծ բաժինը հակառակորդը պետք է վերցնի նաև իր վրա՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն՝  անդրադառնալով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի