19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Աշխատում են

Դեկտեմբերի 9-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի 15-րդ նիստը, որը համանախագահել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և Եվրոպական արտաքին հարաբերությունների  ծառայության Ռուսաստանի,  Արևելյան  Գործընկերության, Կենտրոնական Ասիայի, Տարածաշրջանային  համագործակցության և ԵԱՀԿ հետ հարաբերությունների  վարչության տնօրեն Գունար Վիգանդը:

Նիստին մասնակցում էր հայկական պատվիրակությունը հետևյալ կազմով՝ ՀՀ էկոնոմիկայի, արտաքին գործերինախարարության, արդարադատության, տրանսպորտի և կապի, էներգետիկայի և բնականպաշարների ախարարությունների ներկայացուցիչները, ինչպես նաև ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավարը:

Նիստի ժամանակ կողմերը քննարկել են Եվրոպական հարևանության քաղաքականության և ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում ՀՀ-ԵՄ  համագործակցությանն  առնչվող  ընթացիկ հարցեր, ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական և ոլորտային երկկողմ համագործակցության ապագա իրավական ձևաչափի ձևավորմանն ու առևտրատնտնտեսական հարաբերությունների ապագային, ինչպես նաև ԵՄ կողմից  Հայաստանի  Հանրապետությանը տրամադրվող  աջակցությանն ու համապատասխան ծրագրերին առնչվող հարցեր: 

Որոշվել է շարունակել քննարկումները  և առաջիկա ամիսների  ընթացքում  տեսակոնֆերանսների և բանակցությունների միջոցով հստակեցնելայն ուղղություններն ու համագործակցութան ապագա իրավական ձևաչափում ներառման ենթակա գլուխները, որոնք ընդունելի կլինեն կողմերի համար  և կստեղծեն նախադրյալներ հարաբերությունների հետագա կարգավորման ևզարգացման համար:

Օրակարգում ներառված էին նաև օրենքի գերակայությանը, մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում  համագործակցությանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին վերաբերող հարցեր և այլն: 

Նիստի ընթացքում ներկայացվել և քննարկվել են նաև վիզայի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրի, վիզայի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի, ՀՀ-ում  իրականացվող տրանսպորտային ծրագրերի և այդ ծրագրերին ԵՄ հետագա աջակցության, ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի ստորագրման բանակցային գործընթացի, ՀՀ արդարադատության ոլորտում ընթացող  բարեփոխումների և, համապատասխանաբար, մի շարք օրենքներում և իրավական ակտերում  իրականացվող փոփոխությունների և լրացումների վերաբերյալ հարցեր: 

Անդրադարձ է կատարվել նաև Մեծամորի ատոմակայանի վերազինման և արդիականացման, ԵՄ աջակցությամբ իրականացվող Ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարության մշակման և դրա հետագա իրականացման հարցերին:

Դեկտեմբերի 8 ին ՀՀ էկոնոմիկայի  նախարար Կարեն Ճշմարիտյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրոպական Հանձնաժողովի Տրանսպորտի հարցերով նորանշանակ  հանձնակատար Վիոլետա Բալկի հետ: Կողմերը քննարկել են համագործակցության հնարավորությունները: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ