17 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Մենք զիջողի դերում չենք. ՊՆ

ՊՆ Սեյրան Օհանյանն, այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով խոսված ուղղաթիռին, ասաց, որ հետաքննությունն ընթանում է, բայց այս պահին որևէ նորություն ասելու չունի:
Լրագրողի դիտարկմանն էլ, թե ինչքան Հայաստանը հակամարտության կոնտեքստում պետք է լինի զիջողի դերում, քանի որ ԵԱՀԿ-ն բոլոր սահմանային միջադեպերը դատապարտում է երկկողմանի, պատասխանեց.

՛՛Մենք զիջողի դերում չենք: Իհարկե մենք էլ կցանկանայինք, որ բոլոր խախտումները երկկողմանի չդատապարտվեին, այլ դատապարտվեր այն կողմը, որ իրականացրել է խախտումը: Բայց փորձը ցույց է տալիս, որ բանակցային գործընթացում մենք կարողանում ենք մեր տեսակետները արտահայտել:

Հարցի լուծման ուղղությունները երկխոսությունն է, խաղաղ պայմաններն են, փոխհամաձայնությունը և զինվորական հստակ փորձաքննությունը յուրաքանչյուր գհործողության ընթացքում՛՛:

Նախարարն ընդգծեց՝ 2014թ-ը պաշտպանության բանակի, Լեռնային Ղարաբաղի հանրապետության համար բավականին լարված տարի էր, որն առանձնացավ տարբեր տիպի դիվերսիոն- հետախուզական գործողություններով:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ