19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Որտեղ փնտրել պատճառը

՛՛ՊԲ ղեկավարության ու զորամասերի խնդիրը ոչ միայն պաշտպանական խնդիրներ իրականացնելն է, այլ նաև կանխարգելիչ ու նախականխիչ միջոցառումներ իրականացնելը, որը շատ դեպքերում իրականացվում է մեր տարածքից դուրս: Պատճառը պետք է փնտրել հենց այդ սադրանքների մեջ, և մեղքի մեծ բաժինը հակառակորդը պետք է վերցնի նաև իր վրա՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն՝  անդրադառնալով վերջին դեպքերին, երբ լուրեր տարածվեցին, որ նոր դիվերսիա է տեղի ունեցել, սակայն հետո սա հերքվեց:

Նախարարի խոսքով՝ սահմանին լարվածությունը պարբերաբար բարձրանում է, ապա իջնում և եթե նախկինում ՊԲ հատվածում լինում էին կրակոցների 30-50 դրվագներ և հակառակորդը օգտագործում էր մինչև 1000 փամփուշտ, ապա այսօր այդ կրակոցների թիվը հասնում է 170-200-ի, իսկ փամփուշտների թիվը` 3-6 հազարի: ՊԲ ու նաև հայկական բանակի ստորաբաժանումները, ըստ նախարարի, պատասխանում են միայն կանոնավոր դիպուկահարների կրակոցներին: ՛՛Անկանոն կրակոցներին մենք հանգիստ ենք վերաբերվում ու չենք պատասխանում: Իսկ եթե լինում են սադրանքներ, ապա այդ ժամանակ մենք ձգտում ենք ոչ միայն պաշտպանվել, այլև կանխել՛՛,-նկատեց նա:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ