10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 10, 2014

Միջադեպ մարդու իրավունքների պաշտպանության կլոր սեղանի ժամանակ /վիդեո/

Այսօր մարդու իրավունքների պաշտպանության թեմայով կլոր սեղանի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ: Անհայտ քաղաքացին ցանկանում էր ելույթ ունենալ, զրուցել ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի հետ, սակայն նրան թույլ չտվեցին դա անել: Մանրամասն՝ տեսանյութում:

Գալուստ Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 10-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է նրան դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթել առաքելության իրականացման գործում: Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ դեսպանը կնպաստի Հայաստանի ու Ֆրանսիայի միջեւ բարեկամական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման […]

Կառավարության գերակարայությունը՝ քաղաքացի-անհատ

   Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Երեւանում աշխատանքները սկսած տնտեսական իրավունքների համաժողովին, որին ներկա են եղել պետական եւ հասարակական գործիչներ, մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված տարբեր երկրների դեսպաններ եւ այլք:     Ողջունելով ներկաներին՝ վարչապետը շնորհակալություն է  հայտնել նախաձեռնության կազմակերպիչներին քաղաքակիրթ եւ համակողմանիորեն կայացած հասարակությունների ձեւավորման գործում կարեւորագույն դերակատարություն ունեցող […]

Վարչապետն ընդունել է ՀԲ-ի ներկայացուցիչներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ ՀԲ երեւանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլիի գլխավորությամբ:             Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ տնտեսության ներկայիս վիճակին եւ զարգացման հեռանկարներին, ՀՀ դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությանը վերաբերող հարցեր: Երկուստեք կարեւորվել է համաշխարհային ու տարածաշրջանային տնտեսական իրողություններին եւ միջազգային շուկայի փոփոխվող իրավիճակին համահունչ տնտեսական քաղաքականության իրականացումը եւ համապատասխան տնտեսական միջավայրի […]

Մեդվեդեւը ռուսաստանցիներին կոչ է արել խնայողությունները ռուբլիով պահել /վիդեո/

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն այսօր իր ավանդական ամենամյա հանդիպումն է անցկացրել լրագրողների հետ ուղիղ եթերում: Վարչապետն անդրադարձել է մի շարք հարցերի, որոնց թվում` ռուբլու անկման խնդրին:  Մեդվեդեւը կոչ է արել ռուսաստանցիներին խնայողությունները պահել ռուբլիով` նշելով, որ ինքն էլ է իր խնայողությունները ռուբլիով պահում: “Աշխատավարձս ևս ռուբլիով եմ ստանում: Ռուբլու թուլացումն ազդում է նաև իմ ստացած […]

ԱԺ փոխնախագահն ընդունել է Չինաստանի դեսպանին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 10-ին հանդիպել է Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր նորանշանակ դեսպան Թիան Էրլունին: ԱԺ փոխնախագահը շնորհավորել է Թիան Էրլունին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ դեսպանի գործունեությունը նպաստավոր կլինի հայ-չինական ավանդական համագործակցության առավել խորացման եւ զարգացման համար: Պարոն Շարմազանովը կարեւորել է միջխորհրդարանական կապերի սերտացումն ու զարգացումը, պատգամավորական […]

Գյուղատնտեսության նախարարությունը. ոստիկանապետի օրինակը /վիդեո/

”Եթե մենք աշխատենք մարդու իրավունքների ինստիտուտի հետ, իսկ մենք բառից բուն իմաստով աշխատում, ոչ թե համագործակցում ենք, որովհետև իրենք իրենց փոքր աշխատակազմով չեն կարող տեսնել այն, ինչ մենք ենք տեսնում, մենք շատ ավելին ենք տեսնում, բայց այդ փոքր աշխատակազմը մեզ օգնում է ավելի ուղորդված լինել, զգալ, թե հասարակությունը որ մասից է դժգոհ՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում […]

Տիգրան Սարգսյանից մինչեւ ԵՏՄ

Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովի կարծիքով, անցնող տարվա հիմնական ներքաղաքական իրադարձությունը կապված էր վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի եւ նոր կառավարության ձեւավորման գործընթացի հետ: Ներքաղաքական մեկ այլ իրադարձություն նոր ընդդիմությունն էր : “Նոր ուժերը փորձում են հանդես գալ, որպես համախմբող գործոն ընտրազանգվածի համար: Առայժմ պետք չէ սպասել ակտիվ ներքաղաքական իրադարձություններ եւ կարելի է խոսել որոշակի վերաֆորմատավորման մասին”,-ասաց նա: […]

Իշխանությունը ճնշում է. ազատամարտիկները՝ Ծառուկյանի շորշոփի տակ/վիդեո/

Դեկտեմբերի 10-ին՝ մարդու իրավունքների օրը, ազատամարտիկների բողոքի ակցիային միացավ ԲՀԿ-ական ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանը: Ասացին՝ վրդովված են օրերս “Արաբո” ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի, “Ապարան” ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանի, Սուրեն Սարգսյանի հետ տեղի ունեցած միջադեպերով:  Ռազմիկ Պետրոսյանը պատմեց՝ իր վրա հարձակվել են 10 ուժեղ երիտասարդներ, միայն թե. “Սա ծեծ չէր, ընդամենը ճանկռտոցներ: Մեզ ոչ մեկը չի կարող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի