19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գյուղատնտեսության նախարարությունը. ոստիկանապետի օրինակը /վիդեո/

Եթե մենք աշխատենք մարդու իրավունքների ինստիտուտի հետ, իսկ մենք բառից բուն իմաստով աշխատում, ոչ թե համագործակցում ենք, որովհետև իրենք իրենց փոքր աշխատակազմով չեն կարող տեսնել այն, ինչ մենք ենք տեսնում, մենք շատ ավելին ենք տեսնում, բայց այդ փոքր աշխատակազմը մեզ օգնում է ավելի ուղորդված լինել, զգալ, թե հասարակությունը որ մասից է դժգոհ՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Նա նշեց՝ ոստիկանությունը բազմահազարանոց կառույց է, շատ մարդիկ կան՝ տարբեր մտածելակերպերով: ՛՛Մեկը շուտ է հասկանում, մյուսն ավելի դժվար է ընկալում: Պետք է կարողանալ դա շտկել՛՛:
Ըստ նրա՝ իրենց համակարգում թերությունները շատ ավելի շատ են: ՛՛Մի թերություն լուծում ես, հետո տեսնում ես, որ այն բավականին ենթախնդիրներ ունի, որոնք ևս պետք է լուծել:
Մենք բացահայտ բաց քաղաքականություն ենք վարում, սկզբունքը կայանում է նրանում, որ մենք բարեփոխում ենք, ձևափոխում և վերափոխում ենք համակարգը, եթե մենք փակ ենք պահում այդ համակարգը, ուրեմն կամ գողանում ենք, կամ թալանում ենք, կամ ինչ-որ շահեր ենք հետապնդում: Իսկ եթե ոչ գողանում ենք, ոչ թալանում ենք, ոչ ծեծում ենք, պետք է բաց պահել: Շատ ավելի բաց է մեր համակարգը, քան այն կառույցները որ պետք է ավելի բաց լինեն, օրինակ՝ գյուղատնտեսության նախարարությւոնը՛՛,-կատակեց Գասպարյանը:

Ինչ վերաբերում է Նախախորհրդարանի անդամներից մեկի ծեծին, ապա նա ասաց, որ 
քննություն է գնում, որը կտա իր գնահատականը, ՛՛ուղղակի շատ տարօրինակ է, որ մեքենաները վառվել են այնտեղ, որտեղ տեսախցիրկներ չկան, իսկ մեքենա կա, որ պետք է ուրիշ տեղ լիներ, սակայն չգիտես ինչու այդտեղ էր: Տեսախցիկ կա մի տեղ, որը ոչինչ չի ֆիքսել, շատ տարօրինակ գործ է, մենք քննում ենք այն, և հաստատ կբացահայտվի՛՛,-եզրափակեց ոստիկանապետը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ