Տիգրան Սարգսյանից մինչեւ ԵՏՄ
Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովի կարծիքով, անցնող տարվա հիմնական ներքաղաքական իրադարձությունը կապված էր վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի եւ նոր կառավարության ձեւավորման գործընթացի հետ: Ներքաղաքական մեկ այլ իրադարձություն նոր ընդդիմությունն էր :
“Նոր ուժերը փորձում են հանդես գալ, որպես համախմբող գործոն ընտրազանգվածի համար: Առայժմ պետք չէ սպասել ակտիվ ներքաղաքական իրադարձություններ եւ կարելի է խոսել որոշակի վերաֆորմատավորման մասին”,-ասաց նա:
Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա հիմնականը Հայաստանի կողմից ԵՏՄ պայմանագիրը վավերացնելն էր ու ղարաբաղյան բանակցային գործընթացը:
Նրա խոսքով, հայկական ուղղաթիռի խոցման հետ կապված վերջին իրադարձությունները հանգեցրեցին նրան, որ տեղի չունեցավ կանխատեսվող Մամեդյարով-Նալբանդյան հանդիպումը, իսկ բանակացային գործընթացում անհրաժեշտ է վերցնել որոշակի պաուզա. “Ադրբեջանի կողմից իրականացված վերջին դիվերսիան մտնում է Բաքվի`լարվածությունը անընդհատ պահպանելու սցենարի մեջ”,-ասաց նա:
Ըստ Մարգարովի, Մինսկի խումբը չունի կողմերի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու իրավասություններ, իսկ Ադրբեջանը չի համաձայնվում սահմանային միջադեպերը հետաքննող մեխանիզմների ստեղծման հետ: