18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Իշխանությունը ճնշում է. ազատամարտիկները՝ Ծառուկյանի շորշոփի տակ/վիդեո/

Դեկտեմբերի 10-ին՝ մարդու իրավունքների օրը, ազատամարտիկների բողոքի ակցիային միացավ ԲՀԿ-ական ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանը: Ասացին՝ վրդովված են օրերս “Արաբո” ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի, “Ապարան” ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանի, Սուրեն Սարգսյանի հետ տեղի ունեցած միջադեպերով: 

Ռազմիկ Պետրոսյանը պատմեց՝ իր վրա հարձակվել են 10 ուժեղ երիտասարդներ, միայն թե. “Սա ծեծ չէր, ընդամենը ճանկռտոցներ: Մեզ ոչ մեկը չի կարող ծեծել”,-ասաց՝ ավելացնելով, որ ազատամարտիկի վրա ձեռք բարձրացնողը պիտի պատժվի:

Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր, ՛՛Ազատամարտիկների դաշինք՛՛-ի նախաձեռնող Ռուստամ Գասպարյանն էլ Henaran.am-ի հետ զրույցում նշեց. “Կոտրել ազատամարտիկին, նշանակում է կոտրել ժողովրդի ուժը: Մենք դուրս ենք եկել մեր ազատության համար, իսկ ազատությունը չպետք է ճնշել”,-ասաց: Ով է ճնշում հարցին, պատգամավորը պատասխանեց՝ իշխանությունը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ