12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Վարչապետն ընդունել է ՀԲ-ի ներկայացուցիչներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ ՀԲ երեւանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլիի գլխավորությամբ:

            Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ տնտեսության ներկայիս վիճակին եւ զարգացման հեռանկարներին, ՀՀ դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությանը վերաբերող հարցեր: Երկուստեք կարեւորվել է համաշխարհային ու տարածաշրջանային տնտեսական իրողություններին եւ միջազգային շուկայի փոփոխվող իրավիճակին համահունչ տնտեսական քաղաքականության իրականացումը եւ համապատասխան տնտեսական միջավայրի ձեւավորումը:

Կողմերը եւս մեկ անգամ վերահաստատել են նշված ուղղություններով ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի միջեւ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ