19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԱԺ փոխնախագահն ընդունել է Չինաստանի դեսպանին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 10-ին հանդիպել է Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր նորանշանակ դեսպան Թիան Էրլունին:

ԱԺ փոխնախագահը շնորհավորել է Թիան Էրլունին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ դեսպանի գործունեությունը նպաստավոր կլինի հայ-չինական ավանդական համագործակցության առավել խորացման եւ զարգացման համար: Պարոն Շարմազանովը կարեւորել է միջխորհրդարանական կապերի սերտացումն ու զարգացումը, պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը: Նրա գնահատմամբ՝ տարբեր ոլորտներում համագործակցության մեծ ներուժ կա, որը պետք է արդյունավետ օգտագործվի:

Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, ընդգծել է, որ ՀՀ իշխանությունները հավատարիմ են խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու սկզբունքին եւ դրական է գնահատել Չինաստանի իշխանությունների հավասարակշիռ դիրքորոշումն այս հարցում:

Դեսպան Թիան Էրլունը, շեշտելով, որ տպավորված է հայ-չինական համագործակցության բարձր մակարդակով, պատրաստակամություն է հայտնել ձեռնարկելու անհրաժեշտ քայլեր՝ փոխադարձ համագործակցության նոր մակարդակ ապահովելու եւ միջպետական ու միջխորհրդարանական կապերն առավել զարգացնելու համար: Նա ընդգծել է, որ Չինաստանը ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով, Մինսկի խմբի ձեւաչափով:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տնտեսական, կրթական, մշակութային, հումանիտար եւ այլ ոլորտներում համագործակցության հեռանկարներին: Կողմերը կարեւորել են բարեկամ երկրների խորհրդարանների միջեւ փորձի փոխանակումը եւ փոխայցելությունները: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ