18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Գնա Խաչի մոտ. Մեծերը Աստծո մասին

 ” Մի անգամ մահվան հոտ առա. սրտիս մեջ ծագեց հանդերձյալ դատաստանի վախը եւ հավիտենական կյանքի ծարավը: Ամիջապես ձեռքս երկարեցի Աստվածաշնչին: Սկսեցի կարդալ՝ ինչպես հարկն է՝ պարզ, հավատավոր սրտով: Հանկարծ այդ մեծագույն Գրքի յուրաքանչյուր էջի, յուրաքանչյուր խոսքի մեջ տեսա հավիտենական ճշմարտություն իր փառքով: 

Այո՛, արդարեւ, Հիսուսը խուլին վերադարձրել է լսողությունը, կույրին՝ տեսողությունը, անդամալույծին՝ շարժունակությունը, մահացածին՝ կյանքը: Ես կրկին հավատացի Քրիստոսին եւ ցանկանում եմ պահել այդ հավատն իմ սրտում:

Ով խեղճ մարդ, մի լսիր նրանց, ովքեր ասում են, թե հավատը մեռած է, Բաց արա Գիրքը եւ գնա խաչի մոտ՝ Խաչյալի մոտ, այդժամ կունենաս քո հոգու հանգիստ”:

Էդուարդ Կոպե, ֆրանսիացի բանաստեղծ, դրամատուրգ

Henaran.am-ը  ընթերցողին է ներկայացնում հանրահայտ մարդկանց տեսակետը, մեկնաբանությունը Աստծո եւ նրա՝ մարդկությանն ուղղված կյանքի խոսքի՝ ՛՛Աստվածաշնչի՛՛ վերաբերյալ` ”Մեծերը Աստծո մասին” գրքից, որտեղ ներկայացված են մարդկության պատմության մեջ իրենց գործունեությամբ անջնջելի հետք թողած անհատների մեկնաբանություններն ու կարծիքը:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ