17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ձեր նմաններ խայտառակել ռեսպուբլիկա. Իրատես de facto

“Իրատես de facto”-ն անդրադարաձել է ՀՀ Ազգային ժողովի ՀԱԿ խմաբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախագահին ներկայացրած իմիչմենտի օրենսդրական նախաձառնությանը, որին չմիացան անգամ ՀԱԿ պատգամավորները: Ըստ թերթի, պատճառը հար նույնն է՝ ով վճարում է, նա էլ երաժշտություն է պատվիրում: Իսկ ՀԱԿ-ին (արդեն “հազար” տարի) “պատվիրում” է վերլուծված ԲՀԿ-ն` յուր “մանիֆեստավոր” Գագիկ Նիկոլայիչով:
ՈՒ եթե եռյակը, մանավանդ ՀԱԿ պատգամավորական խմբակցությունը, ստորագրեր, որ ուզում է Սերժ Սարգսյանի իմպիչմենտը…

Մի պահ դադար տանք. իհարկե, եթե ՀԱԿ-ը հաղթահարեր Նիկոլի նկատմամբ անսահման, ոչ մի չափի մեջ չտեղավորվող “նեպրիյազնը” եւ ստորագրեր, առանձնապես խնդիր չէր կարող լինել. նա ամեն վայրկյան կարող էր դա անել, քանզի մեկ անգամ չէ, որ “ամուսնացած” է եղել:

Պարզապես ՀԱԿ-ը պրագմատիկ հաշվարկ է արել ու հասկացել` ստորագրելն իր օգտին չէ, քանզի այդ ստորագրության հետեւում երեւալու են իրեն “պատվիրողի” ականջները եւս: Իսկ այս պահին նրան վտանգել չի կարելի: Հազար ու մի պատճառով, բայց առաջին հերթին՝ իրենց շահի: Բա որ “նախագահ ջանը” կանչի Գագիկին ու հարցնի.

-Գագիկ, էդ դո՞ւ ես ասել, որ ՀԱԿ-ն իմ հրաժարականն ուզի, փաստաթղթի տակ ստորագրի:

-Նախագահ ջան, ախր դու գիտես, չէ՞, ինչքան եմ քեզ հարգում, սիրում, ես ո՞նց ըտենց բան կանեի:

-Գագիկ, դու, փաստորեն, այլեւս չես վերահսկում ՀԱԿ-ը, հա՞:

-Նախագահ ջան, ո՞նց ասեմ, բայց հարց չկա, ի՞նչ հարց կարա մեր մեջ ըլնի, դու ոնց ասես, ընենց կըլնի:

-Գագիկ, թող ՀԱԿ-ը ինքնուրույն իմպիչմենտ անի, միտինգ անի, իշխանափոխություն անի: Չմոռանաս` “ամբողջական”, Գագիկ:

-Ոնց կասես, շեֆ ջան։

Մանրամասները  թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ