11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2, 2014

Թարմացնենք Ալիեւի հիշողությունը

ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին   Երեկ Ադրբեջանի միապետը նշել է, թե Հայաստանը չի ցանկանում առաջընթաց Արցախյան հիմնահարցում՝ փորձելով պահպանել ստատուս քվոն։ Ալիևը հիշեցրել է ՄԱԿ-ի չորս բանաձևերը, որոնք իբրև թե անտեսվում են Հայաստանի կողմից։ Ադրբեջանի նախագահի կողմից նշված չորս բանաձևերի վերաբերյալ շահարկումներին լավագույնս անդրադարձել […]

Քաղաքացիների ընդունելություն ՀՀ պաշտպանության նախարարությունում

Սահմանված կարգի համաձայն` յուրաքանչյուր ամիս պաշտպանության նախարարի մոտ կազմակերպվում է քաղաքացիների ընդունելություն: Դեկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է նախապես ցուցակագրված 15 քաղաքացիների: Ընդունելությանը մասնակցող զինծառայողների ընտանիքների անդամների, ազատամարտիկների և նրանց հարազատների՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղղված դիմումներն ու խնդրանքները բազմաբնույթ էին և վերաբերում էին առավելապես սոցիալական, իրավական և առողջական ոլորտներին:  Քաղաքացիների հերթական ընդունելությանը […]

՛՛Քար նետողը պետք է պատրաստ լինի հետ ստանալ այդ քարը՛՛

Ազգային ժողովում ԱԺ հայտարարությունների ժամին Լևեն զուրաբյանի ելույթից հետո նրան արձագանքեփց Կարեն Ավագյանը: Դրանից հետո ՀԱԿ պատգամավորները լքեցին դահլիճը, իսկ Արամ Մանուկյանը տեղից դժգոհեց: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Կարեն Ավագյանի ելույթից հետո խնդրեց պահպանել հանդարտություն: ՛՛Կրքերի շիկացում չլինի, բոլորս օգտագործենք պառլամենտական բառապաշար, բայց նաև, պարո՛ն Մանուկյան, եթե քար են նետում, պետք է պատրաստ լինի քար […]

Ֆինանսական կայունության հետ կապված զգալի ռիսկեր չկան. ԿԲ

Վերջին մի քանի օրվա ընթացքում միջազգային շուկաներում և տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումները, այդ թվում արտարժութային շուկաների մեծ տատանումները, նպաստել են ներքին արժութային շուկայում որոշակի սպասումների ձևավորմանը և փոխարժեքի տատանողականության աճին: Կենտրոնական բանկը գնահատում է, որ այս երևույթները կրում են կարճաժամկետ բնույթ և հաստատում է իր պատրաստակամությունը կայունացնել շուկայում իրավիճակը իր տրամադրության տակ գտնվող բոլոր գործիքների […]

Քաղաքական աշունը նախորդներից չտարբերվեց ու չթեժացավ /վիդեո/

Հարգելի խորհրդարան, Ավարտվեց հերթական քաղաքական աշունը, որը նախորդ աշուններից առանձնապես չտարբերվեց եւ այդպես էլ չթեժացավ: Ինչպես ասում են, իշխանություններն աշխատում են, ընդդիմությունը՝ քննադատում, երբեմն էլ` անհարկի աղմկում: Իշխանությունների օրակարգը ամբողջական է եւ միտված է բարեփոխումների միջոցով երկրի զարգացմանը: Ի տարբերություն իշխանությունների՝ քաղաքական որոշ ուժեր այդպես էլ չձեւավորեցին թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական միասնական օրակարգ: Հարգելի […]

Տո այ քաղաքական չկայացած սուրհանդա՛կ, դու ինչ վերլուծություն անող ես. Ավագյանը՝ Զուրաբյանին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանն ԱԺ հայտարարությունների ժամին խոսեց դրամի արժեզրկման մասին, նշեց, որ նոր թանկացումներ են սպասվում: Զուրաբյանը մեղադրեց իշխանությանը, որ չի կարողանում ճիշտ տնտեսական քաղաքականություն վարել՝ նման իրավիճակ չստեղծվելու համաչ: ՛՛Տո այ քաղաքական չկայացած սուրհանդա՛կ, դու ինչ վերլուծություն անող ես, որ եկել ես այստեղ ֆինանսական վերլուծությունից ես խոսում՛՛,-Զուրաբյանին արձագանքեց ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը:

Ձեր բավարարման չափանիշներն ինձ համար անհասանելի են. Այվազյանը՝ Փոստանջյանին

”Դուք նշում եք, որ առաջընթաց ենք ունենալու, տնտեսվարողները դրախտի շուկայում են հայտնվելու”,-այսօր ԱԺ-ում ասաց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ նշելով, որ ՌԴ-ը նավթի, գազի եկամուտներով է սնվում, որոնք այսօր անկում են ապրում և հետաքրքրվեց, թե ինչպե՞ս ենք մեր ապրանքները վաճառելու, եթե շուկան գնողունակ չէ: ՛՛Փորձեմ Ձեր հարցադրումներին պատասխանել, թե որքանով կբավարարի, որքանով չէ, Ձեր բավարարման […]

Նավթի գնի անկումը ժամանակավոր է. տնտեսագետ

Բրիտանացի տնտեսագետ Լիամ Հոլլիգանը The Telegraph-ին ասել է, որ նավթի նման արագ գնանկումը ժամանակավոր բնույթ է կրում: “Նավթի գնի անկումը ժամանակավոր է, նման բան արդեն եղել է, կարծում եմ` 2015-ի կեսին նավթի գինն արդեն կկարգավորվի”,- ասել է նա, գրում է РИА Новости-ն: Նշենք, որ միջազգային շուկայում նավթի գինն իջել է ռեկորդային աստիճանի եւ դեռ շարունակվում […]

Նախ և առաջ ձեր խմբակցությունում միասնական օրակարգ ձևավորեք. Շարմազանովը՝ Փոստանջյանին

ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց, որ բոլորին հրավիրում է Ազատության հրապարակ դեկտեմբերի հինգին: Ըստ նրա՝ պետք է քաղաքական ուժերն ու ժողովուրդը միասնական օրակարգ ձևավորեն այն հարցի հետ կապված, թե ինչպես պետք է ազատվել ՀՀԿ-ից: ՛՛Նախ և առաջ ձեր խմբակցությունում միասնական օրակարգ ձևավորեք՛՛,-արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի