09 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Քաղաքացիների ընդունելություն ՀՀ պաշտպանության նախարարությունում

Սահմանված կարգի համաձայն` յուրաքանչյուր ամիս պաշտպանության նախարարի մոտ կազմակերպվում է քաղաքացիների ընդունելություն:

Դեկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է նախապես ցուցակագրված 15 քաղաքացիների: Ընդունելությանը մասնակցող զինծառայողների ընտանիքների անդամների, ազատամարտիկների և նրանց հարազատների՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղղված դիմումներն ու խնդրանքները բազմաբնույթ էին և վերաբերում էին առավելապես սոցիալական, իրավական և առողջական ոլորտներին: 

Քաղաքացիների հերթական ընդունելությանը ներկա էին նաև ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ:

Ծանոթանալով ընդունելությանը մասնակցող քաղաքացիների խնդիրներին, նրանց հուզող հարցերին, լսելով պատասխանատու անձանց դիտարկումները` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանձնարարել է քննարկել և համապատասխան լուծում տալ բոլոր դիմում-խնդրանքներին:

Նշենք, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարի հաձնարարականով` ներկայացված դիմում-խնդրանքների զգալի մասին տրվել է դրական ընթացք, ընդունելությանը մասնակցող քաղաքացիների բարձրաձայնած որոշ հարցերի էլ լուծում է տրվել հենց հանդիպման ընթացքում:

 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ