26 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Ձեր բավարարման չափանիշներն ինձ համար անհասանելի են. Այվազյանը՝ Փոստանջյանին

”Դուք նշում եք, որ առաջընթաց ենք ունենալու, տնտեսվարողները դրախտի շուկայում են հայտնվելու”,-այսօր ԱԺ-ում ասաց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ նշելով, որ ՌԴ-ը նավթի, գազի եկամուտներով է սնվում, որոնք այսօր անկում են ապրում և հետաքրքրվեց, թե ինչպե՞ս ենք մեր ապրանքները վաճառելու, եթե շուկան գնողունակ չէ:

՛՛Փորձեմ Ձեր հարցադրումներին պատասխանել, թե որքանով կբավարարի, որքանով չէ, Ձեր բավարարման չափանիշներն ինձ համար անհասանելի են՛՛,-ասաց հարակից զեկուցող, ՏՆտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
՛՛Որ ասում եք դրախտի շուկա… Ներկա պրոցեսները ՀՀ-ի վրա ուղիղ համեմատական են լինելու՝ անկախ նրանից գործընթացում կլինենք, թե ոչ՛՛,-ասաց Այվազյանը՝ ընդգծելով, որ ՀՀ-ից մեծամասամբ պղինձ, մոլիբդեն ու ոսկի է արտահանվում ՌԴ.

ՀՀԿ-ական պատգամավորը խորհրդարանին հիշեցրեց, որ ՀՀ-ն կախված է դրսի և մասնավորապես ՌԴ-ից եկող տրանսֆերտներից:
Այնուամենայնիվ, Փոստանջյանին չբավարարեց Այվազյանի պատասխանը և նա արձագանքեց.
՛՛ՌԴ-ում հիմնական առաջին սպառման ապրանքները ներմուծվում են այլ երկրներից դոլարով, ինչպե՞ս կարող են չթանկանալ ապրանքները, երբ ռուբլին անկում է ապրում՛՛: .

՛՛Խնդրում եմ բառերս չձևափոխել՝ ասում եմ չի թան-կա-ցել՛՛,-ասաց Այվազյանը՝ նշելով, թե չի կարող ասել մի քանի ամիս անց գներն ինչպիսին կլինեն:
՛՛Ինձ հետաքրքում է ՀՀ տնտեսության վիճակը, ՌԴ-ի տնտեսության հետ կապված կարող եմ ենթադրություններ անել՛՛,-եզրափակեց Այվազյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ