04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Թարմացնենք Ալիեւի հիշողությունը

ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին

 

Երեկ Ադրբեջանի միապետը նշել է, թե Հայաստանը չի ցանկանում առաջընթաց Արցախյան հիմնահարցում՝ փորձելով պահպանել ստատուս քվոն։ Ալիևը հիշեցրել է ՄԱԿ-ի չորս բանաձևերը, որոնք իբրև թե անտեսվում են Հայաստանի կողմից։

Ադրբեջանի նախագահի կողմից նշված չորս բանաձևերի վերաբերյալ շահարկումներին լավագույնս անդրադարձել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այս տարի սեպտեմբերին կայացած ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում։ Թարմացնենք Ալիևի հիշողությունը՝ մեջբերելով Հայաստանի նախագահի ելույթից հատվածներ։

ՄԱԿ-ի բոլոր չորս բանաձևերում որպես առաջնային և անվերապահ պահանջ նշվում է ռազմական և թշնամական գործողությունների դադարեցումը, ինչն այս տարիների ընթացքում չի իրականացվել Ադրբեջանի կողմից: Հենց Ադրբեջանի կողմից այս բանաձևերի հիմնարար պահանջները չկատարելու հետևանքով էր, որ անհնար դարձավ դրանց ամբողջական իրականացումը:

Բանաձևերում կոչ է արվում դադարեցնել խաղաղ բնակչության ռմբակոծություններն ու օդային հարվածները, զերծ մնալ միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների ոտնահարումից, ինչին ի պատասխան՝ Ադրբեջանը շարունակում է ռմբակոծել խաղաղ բնակչությանը՝ տարբերություն չդնելով երեխաների, կանանց, մեծահասակների միջև՝ կոպտորեն խախտելով միջազգային հումանիտար իրավունքի բոլոր իրավական և բարոյական նորմերը:

Նշված բանաձևերում կոչ է արվում Ադրբեջանի իշխանություններին ուղիղ շփումներ հաստատել Լեռնային Ղարաբաղի հետ: Ադրբեջանը ոչ միայն ուղիղ շփումներ չի հաստատում Արցախի հետ, որը 1994թ. հրադադարի և մի շարք այլ միջազգային համաձայնագրերի իրավահավասար կողմ է, այլև թշնամանք է քարոզում։

Ոչ մի բանաձևում Հայաստանը չի նշվել որպես հակամարտող կողմ: Մեր երկրին ուղղված կոչերում միայն խոսվում էր «շարունակել ազդեցություն գործադրել» ԼՂ հայության վրա հակամարտությունը դադարեցնելու համար, ինչը Հայաստանը լիարժեք իրականացրել է, և նաև դրա շնորհիվ 1994թ. կնքվել է զինադադար: Բոլոր բանաձևերում ԼՂ-ն հստակորեն ճանաչվել է հակամարտող կողմ:

Ադրբեջանի շարունակում է մարդասիրական նորմերի խախտումը. գերեվարված հայերի, խաղաղ բնակիչների նկատմամբ դաժան և անմարդկային վերաբերմունքը, որը շատ հաճախ նրանց մահվան պատճառ է հանդիսանում: Զորավարժությունների ժամանակ «հերոսություն» են անում ուղղաթիռ խոցելով, չեն թողնում մոտենալ մեր զոհերի դիերին և այլն։

Սրանք ընդամենը ոչ ժողովրդավար երկրի նախագահի նյարդային դրսևորումներն են։ Քանի որ կատարյալ ֆիասկո է ապրում Ալիևի ռազմական արկածախնդրությունը, դե, մարդն էլ նյարդայնանում է։ Իսկ նյարդայնացողներին, ինչպես Վլադիմիր Գասպարյանն է ասում, մի մխիթարանք կա՝ սառը ցնցուղ ընդունեք։  

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ