09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

՛՛Тройной одеколон՛՛, ՛՛Красная Москва՛՛…ԱԺ-ի քննարկումներից

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի համար պարզ չէ, թե ԵՏՄ անդամակցելուց հետո որ ապրանքները կթանանան: ՛՛Եթե չի թանկանա, այդ 700 ապրանքների համար ի՞նչ էիք վերապահում անում, նրանք էլ նույնը թողեիք, մեկա, չէր թանկանա՛՛,-այսօր Ազգային ժողովում ԵՏՄ-ին միանալու պայմանագրի քննարկման ժամանակ ասաց նա և դժգոհեց, որ երբ հարցնում են՝ որոնք են, պատասխանում է, կես ժամ կտևի:

՛՛Է հա, ուր եք շտապում, մարդկանց տեղյակ պահեք, առավոտից խոսում եք, բայց կոնկրետ ինֆորմացիա չեք տալիս: Էլ չեմ ասում, թե մինչև դուք այստեղ խոսում եք ԵՏՄ անդամակցության մասին, առավոտից գիտե՞ք դրամի կուրսն ինչից ինչ է դարձել, մեկ դոլարն արդեն կազմում է 460 դրամ, և դա ուղղակիորեն կապված է այն պատճառների հետ, որը տեղի է ունենում ԵՏՄ տարածքում”,-ասաց նա:

Կարայանը պատասխանեց, թե այն 750 ապրանքատեսակները, որոնք վերցրել են, զգայուն ապրանքատեսակներ են: ”Դրանք առաջին հերթին այն ապրանքերն են, որոնք ներկրվում են Հայաստան երրորդ երկրներից և ունեն առաջնային ազդեցություն բնակչության վրա, իսկ դրանք հանդիսանում են սպառողական զամբյուղի ապրանքատեսակները և կարող էին թանկացումներ լինել՛՛,-ասաց նա և նշեց, որ երկրորդ խումբն այն ապրաքնատեսակներ են, որոնք հանդիսանում են հումք, որոնք չկա ԵՏՄ տարածքում, սակայն ՀՀ-ի համար ն ահնարժեշտություն է և հաջորդ խումբը դեղամիջոցներն են: 

Փաշինյանն արձագանքեց, թե ընդամենը երկու թանկացող ապրանքի անուն նշվեց և ինչ ստացվեց. ՛՛Ստացվեց՝ հիմա մեր կանայք, ժողովուրդը ՛՛Тройной одеколон՛՛ է սկսելու օգտագործել և վարունգի դուխի հա՞՛՛:
ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը հավելեց՝ մեկ էլ ՛՛Красная Москва՛՛:
Փաշինյանը համաձայնվեց. ՛՛Այո, մեկ էլ ՛՛Красная Москва՛՛, կամ էլ ղազախական կահույք ենք օգտագործելու՛՛:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ