Չափն ու սահմանն անցավ

Օգտատեր Էդգար Խաչատրյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
“Անի Զախարյանն արդեն անցավ չափն ու սահմանը: Ես ինքս չեմ գնում Եռյակի և կամ այլ ուժի հանրահավաքներին, բայց չեմ վիրավորում գնացողներին ու ոչ մեկ իրավունք չունի ու չի կարող վիրավորել մարդկանց: “Դե ինչ, այսքանից հետո մնում է հետևել, թե քանի ոչխար կամ վաճառված ներկա կգտնվեն դեկտեմբերի 10-ի հանրահավաքին և այս ապազգային ըննդիմության վրա հույս դնելով ավելի կխորացնեն մեր երկրի կործանման գործընթացը”,-Անիի խոսքերն են: Տո քեզ ովա իրավունք տվել մարդկանց ոչխար անվանել:
Ուզում ես ընդդիմություն եղի ուսում ես դիմություն էղի, ուզում ես կույսակցական եղի ուզում ես անկույսակցական եղի հանրահավաքի գնացող մարդկանց վիրավորելու ոչ մի բարոյական իրավունք չունես: Անհատներին, եթե վիրավորում ես դա քո խնդիրն է, բայց մի բան լավ հիշիր քո բարեկամի ծանոթը կամ հենց քո ծանոթը կարող է այնտեղ կանգնած լինել: Կարդա տեքստս ուշադիր՝ ես միայն կոռեկտության պատճառով քեզ անձնական վիրավորանք չեմ հասցնում”: