13 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

“Ոչ ռոումինգին”. մեկ օրով անջատել են բջջայինները

Երեկ “Ոչ ռոումինգին” ֆեյսբուքյան նախաձեռնության անդամները մեկ օրով անջատել են հեռախոսները՝ ի նշան Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում գործող ռոումինգի սակագների դեմ բողոքի:

Նախաձեռնության անդամ Արշակ Զաքարյանը գրել է, որ իրենք չեն սահմանափակվելու այս ակցիայով.

“Ուզում եմ խորին երախտագիտությունս հայտնել ակցիայի բոլոր մասնակիցներին, ովքեր համբերատար կարողացան 24 ժամ անցկացնել առանց ճառագայթման` հեռախոսային կախվածության և միևնույն ժամանակ շատ կարևոր գործ արեցին նախազգուշացնելով բջջային 4 օպերատորներին, որ մենք չենք պատրաստվում հանդուրժել այս անջատողական քաղաքականությունը որ մեզ պարտադրում են օտար ձեռնարկությունները: Արցախում գործող ռոումինգը և աննորմալ սակագները պետք է վերացվի: Մեր նախաձեռնությունը չի սահմանափակվելու այս ակցիայով և հիմա մենք արդեն պետք է մտածենք մեր հաջորդ քայլի մասին: Հիշեք որ առանց ճնշման չի լինի ոչ մի լուծում, և ըստ այդմ ճնշումը պետք է լինի նպատակաուղղված: Ես առաջարկում եմ հաջորդ ակցիան լինի մեծ Միասնության Ավտոերթ Երևան-Շուշի-Ստեփանակերտ-Գանձասար:

Ավտոերթի կարգախոսը Ոչ ռոումինգին-Այո Միացյալ Հայաստանին: Օրը և մնացած դետալները քննարկման առարկա են: նդրում եմ այսօռ հեռախոսը անջատելով չհամարեք ձեր «պարտքը» կատարած եղեկ ակտիվ  արեք ձեր առաջարկությունները…”,- գրել է նա:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ