22 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀՀ-ն բիզնեսում ավելի առաջատար է, քան ԵՏՄ երկրները

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը ՀՀ ԵՏՄ անդամակցելու վերաբերյալ պայմանագրի քննարկմանը ժամանակ ասաց, որ ԵՏՄ անդամ երկրները տարբեր միջազգային, պաշտոնական և ոչ պաշտոնական ինդեքսներում տարբեր մակարդակներում են, և ՀՀ-ն ավելի շահեկան հորիզոնականում է: Նա նշեց, որ ենթադրվում է, որ ինչ-որ մի պահի պետք է հավասարեցվեն մակարդակները, ինչպես ԵՄ-ի դեպքում է նման պահանջներ լինում:
ՀՀ պատգամավորը հարցրեց հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանից, թե կա որևէ պայմանագիր, կամ քննարկումներով հաստատված, որ պարտադիր պայման է:

Սուրեն Կարայանը հաստատեց, որ ԵՏՄ անդամ երկրները տարբեր միջազգային կազմակերպություների կողմից սահմանված ինդեքսների՝ շատ տարբեր են և ՀՀ-ն ավելի առաջադեմ է, սակայն ըստ նրա՝ նախնական պայմաններ նախատեսված չեն այդ ինդեքստների մասով. ՛՛Բայց նշված է, որ անդամ երկները պետք է ձգտեն մոտենալ իրար և փորձեն տարբեր ծրագրով մոտենալ առաջադեմ երկրին՛՛,-ասաց նա:

Փոխնախարարը նշեց, որ միայն տնտեսական անվտանգության հարցով է նշված որոշակի չափանիշներ. ՛՛Մոնիտորինգ պետք է իրականացվի և եթե խախտվում է, շտապ միջոցառումներ պետք է իրականացվի, դա հիմնականում վերաբաերվում է արտաքին պարտքին, դեֆիցիտին և գնաճին: Այդ երեք ցուցանիշների մասով պարբերաբար մոնիտորինգ նախատեսվում է՛՛,-ասաց նա:
Կարայանը նկատեց, որ ՀՀ-ն բիզնեսում ավելի առաջատար է. ՛՛Դա հնարավորություն կտա ներդրումներն ավելի շատ հոսեն դեպի մեր երկրիր, իսկ ներդրումների համար ամենալավ պայմանը գործարար միջավայրի բարելաման ինդեքսն է՛՛,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ