16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեին:

Նախագահը ողջունել է հյուրին և հույս հայտնել, որ նրա այցը կլինի արդյունավետ և կնպաստի Հայաստանի ու Վրաստանի ոստիկանական կառույցների համագործակցության հետագա խորացմանը, որի համար, Նախագահի համոզմամբ, ձևավորված է իրավապայմանագրային անհրաժեշտ դաշտ:

Նախարար Չիկաիձեն գոհունակությամբ է արձանագրել, որ Հայաստանի ոստիկանության հետ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը սերտ գործընկերային հարաբերություններ ունի, և իր այցի նպատակն է՝ առավել ամրապնդել այդ հարաբերությունները, քննարկել փոխգործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու հարևան և դարավոր բարեկամական կապեր ունեցող երկրները ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու և տարածաշրջանում ընդհանուր մտահոգության խնդիրներին արդյունավետ լուծումներ գտնելու գործում պետք է շարունակաբար զարգացնեն համագործակցությունը, ինչին նպաստում են հայ-վրացական բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, փոխայցելություններն ու կառուցողական և ջերմ հարաբերությունները:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ