11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2014

“Շատախոս” մորը լռեցնելու համար որդին ծեծելով սպանել է նրան. Ժամանակ

 “Ժամանակը” գրում է, որ վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Վարդան Ստեփանյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Գործը քննվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ: “Ըստ դատական ակտի՝ Արմավիրի մարզի Հացիկ գյուղի 37-ամյա բնակիչ Վարդան Ստեփանյանը կնոջ, երկու անչափահաս երեխաների և մոր հետ ապրել է լարված փոխհարաբերությունների պայմաններում, հաճախ ալկոհոլային խմիչք է օգտագործել: 2013 […]

Գեներալի ՀԷԿ-ը տուգանվեց. Ժողովուրդ

“”Ժողովուրդը” գրում է, որ ըստ շրջանառվող լուրերի` “Ամբերդ ՀԷԿ” ՍՊԸ-ն, որի 30 տոկոս բաժնեմասի սեփականատերը ՀՀ զինած ուժերի սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանն է, իսկ 40 տոկոսի բաժնետերը` Փավրիզ Նոսրաթի Ալամդարը /ամենայն հավանականությամբ` պարսիկ/, օրինախախտ գործունեություն է ծավալում: “”Ժողովուրդ”-ը պարզեց, որ ՊՆ գեներալին պատկանող տուգանվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից: Բանն այն է, որ […]

Երեւանի տոնին ընդառաջ կանաչ տարածքներ են ոչնչացվում. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանությունը” գրում է, որ Երեւանում դարձյալ սկսվել է առանց այդ էլ սակավաթիվ կանաչ տարածքների ոչնչացումը: “Տարօրինակ լռության քողի տակ այս օրերին լայնածավալ շինարարական աշխատանքներ են իրականացվում մայրաքաղաքի ամենականաչ տարածքներում, օրինակ՝ “Հաղթանակ” զբոսայգում, ինչպես նաեւ դրա դիմացի մայթում: Երեւանցիներն այդ տարածքը կոչում են Մանումենտ:   Հենց այս օրերին “ընդլայնվում” է “Գոլդեն Փալաս” հյուրանոցը: Դրա դիմացի […]

“ՕԵԿ-ն ու հեռուստաընկերությունը փորձեք տարանջատել”. Հ3 հեռուստաալիքը մեկնարկել է. Ժամանակ

“Ժամանակը” գրում է, որ երեկ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական  թատրոնում տրվեց “Հ3” հեռուստաալիքի մեկնարկը: ““Ժամանակը” տեղեկացրել է, որ նախկին “Երևան”, այժմ “Հ3” հեռուստաընկերությունը պատկանում է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին: Վերջինս ներկա էր այսօրվա միջոցառմանը, սակայն հրաժարվեց պատասխանել մեր հարցերին: Արդեն հայտնի է, որ հեռուստաընկերության տնօրենը դերասան Արամ Հովհաննիսյանն է՝ “Որոգայթի” Զավենը: Նա մեր հարցին […]

Քաղաքապետի որդին 300.000 դոլար է տանուլ տվել կազինոյում. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ տեւական ժամանակ է` իրենք տեղեկություն են ստացել, որ Սեւանի քաղաքապետի`  Ուդոյի տղան խոշոր՝ մոտ 300.000 դոլար  է “կրվել” կազինոյում ու քաղաքապետ հայրիկին դժվար կացության մեջ դրել: “Քաղաքապետի վիճակը, ասացին, այնքան է բարդացել, որ վաճառքի է հանել սեփական տաքսի ծառայությունը: Սեւանում այս լուրից հատկապես են վրդովվել, քանի որ քաղաքապետը մշտապես պարտադրում է […]

Զարուհի Փոստանջյանը չի մասնակցի.168 ժամ

 “168 ժամը” գրում է, որ “Ժառանգություն” կուսակցության խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանն իրենց թղթակցի հետ զրուցում ասել է, որ ինքը չի մասնակցելու հոկտեմբերի 10-ին ոչ իշխանական եռյակի հանրահավաքին: “Փոստանջյանն իր այդ որոշումը պարզաբանել է նրանով, որ իրեն չի գոհացնում հանրահավաքի հրավիրման օրակարգը: Նա երևի կցանկանար, որ հանրահավաքիում ավելի արմատական պահանջներ դրվեին, քան, ասենք, կառավարությանը ներկայացված […]

Ամոթ է, ամոթ. արարատցի կանայք բղավոցներով ու սուլոցներով դիմավորեցին Ջհանգիրյանին /վիդեո/

”Գոնե դու մի խոսա, ամոթ է, ամոթ է”,-այսօր Արարատում եռյակի հանրահավաքին ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի ելույթի ժամանակ բղավում էին մի քանի կանայք: Պատգամավորը խոսում էր սահմանադրական իրավունքները չիմանալուց, ինչին կանայք արձագանքում էին. ”Դու գիտե՞ս”: Ապա նրանք գոռում էին, որ նախագահ Սերժ Սարգսյանը լավ էլ կառավարում է երկիրը, և իրենք իշխանափոխություն չեն ուզում: Մանրամասները` տեսանյութում: 

Մեղավորը կառավարությունն է. ԲՀԿ /վիդեո/

 ‘’Ամենափոքր տարրական չինովնիկը, ով ներկայացնում է իբր թե քաղաքական մեծամասնություն, կամայականություններ իրականացնելով, ավելի խորը ճգնաժամ է մտցնում մեր իրականության մեջ: Հատկապես երիտասարդության շրջանում պայքարելու փոխարեն բռնում են արտագաղթի ուղին’’,-այսօր Արարատում հանրահավաքի ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:’’ Մենք ուզում ենք ապրել, ստեղծագործել մեր երկրում: Մենք ուզում ենք մենք ձևավորել մեր երկրի իշխանությունը’’,-նշեց նա: ԲՀԿ-ական […]

Արարատի քաղաքապետի մանր ”ժուլիկությունները” /վիդեո/

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն այսօր Արարատում կայացած հանրահավաքի ժամանակ նախ անդրադարձավ Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանին, ով այս նույն օրը համերգ էր կազմակերպել քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան հրապարակում: Նշենք, որ եռյակը որոշել էր այս հրապարակում հանրահավաքն անցկացնել, սակայն համերգի պատճառով այն կայացավ Շահումյանի անվան հրապարակում: ՀԱԿ պատգամավորը քաղաքապետի այս քայլը ժուլիկություն անվանեց:  ‘’Ցավ է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՍեպտեմբերիՆոյեմբերի