Մեղավորը կառավարությունն է. ԲՀԿ /վիդեո/
‘’Ամենափոքր տարրական չինովնիկը, ով ներկայացնում է իբր թե քաղաքական մեծամասնություն, կամայականություններ իրականացնելով, ավելի խորը ճգնաժամ է մտցնում մեր իրականության մեջ: Հատկապես երիտասարդության շրջանում պայքարելու փոխարեն բռնում են արտագաղթի ուղին’’,-այսօր Արարատում հանրահավաքի ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:’’ Մենք ուզում ենք ապրել, ստեղծագործել մեր երկրում: Մենք ուզում ենք մենք ձևավորել մեր երկրի իշխանությունը’’,-նշեց նա:
ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն էլ շեշտեց, որ վերջին երեք տարում Հայաստանում 19 հազար խանութներից 10.500-ն է մնացել: ‘’Մենք շատ կոշտ հայտարարությունն ենք արել Կառավարությանը` արդյո՞ք երաշխավորում են, որ տարեկան 5000 ՓՄՁ չի փակվի, ասացին` ոչ’’:
Միքայել Մելքումյանն ասաց, որ ստեղծված այս իրավիճակի համար մեղավորն է Կառավարությունը: ‘’Ինչի՞ համար 2012 թ-ին Բարգավաճ Հայաստանը դուրս եկավ կոալիցիայից, որովհետև քաղաքական որոշումների վրա ազդեցություն չուներ’’:
ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանն էլ շեշտեց. ‘’Մեր երկրում կյանքն առանց այն էլ մի բան չէր, բայց դարձավ այնպես, որ կենսակերպը Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար դարձավ անտանելի”: Ապա անդրադաձավ ՀՀԿ-ականների հայտարարությանը, թե դեպի ընտրություններ բոլոր ուղիներն անցնում են Մելիք Ադամյան փողոցով: Իսկ Վահան Բաբայանն էլ խոսեց արտաքին պարտքից:
Մանրամասները` տեսանյութում: