09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 20, 2014

Դեղամիջոցներ, որոնք կարող են իմպոտենցիա առաջացնել

Գրեթե բոլոր դեղամիջոցները կողմնակի ազդեցություն են ունենում, կարող են ցան առաջացնել, գլխացավ, սրտխառնոց եւ այլն: Սակայն տղամարդիկ չպետք է մոռանան, որ դեղամիջոցներ կան, որոնք իբրեւ կողմնակի ազդեցություն՝ բացասաբար են ազդում պոտենցիայի վրա: Օրինակ, հակադեպրեսանտ դեղամիջոցները օգնում են նյարդային համակարգին, սակայն դրանց մեջ առկա սերոտոնինը շատ վատ է ազդում պոտենցիայի վրա: Արյան ճնշում իջեցնող դեղերը կամ […]

Իրանի վարչապետին է փոխանցել ՀՀ նախագահի հրավերը

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումը։ ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ  Իրան կատարած պաշտոնական այցը կնպաստի հայ-իրանական տնտեսական կապերի աշխուժացմանը, նոր ներդրումների ներգրավմանը: “Հայաստանում բարձր են գնահատում Իրանի Իսլամական Հանրապետության հետ ձեւավորված սերտ, բարիդրացիական հարաբերությունները, որոնք խարսխված են մեր ժողովուրդների միջեւ դարավոր […]

Մահացած ընկերոջ երազանքը…./վիդեո/

Ամենադաժան հարվածը մահն է: Ամենադաժան հարվածը՝ ապրել առանց հարազատի ու զգալ, որ նա թողեց իր հետքը: ՛՛Արմեն Խաչատրյանը մի հատ անձնավորություն էր, որ մի կատակով կարող էր փոխել մարդու տրամադրությունը՛՛,-մեզ հետ զրույցում ցավը կիսեց  “Հայկական մոտոցիկլետի ակումբ” (ARMENIAN BRIGADE) բարեգործական ակումբի հիմնադիր անդամ Հարութ Բոգարյանը: Բոգարյանի բնորոշմամբ՝ ընկերը հայրենասիրության վառ օրինակ է եղել: Կյանքից երիտասարդ […]

Ժաննա Ֆրիսկեն վերադարձել է Մոսկվա /վիդեո/

Երգչուհի Ժաննա ֆրիսկեն տեւական ժամանակ նախ ԱՄն-ում, ապա Չինաստանում բուժման կուրսեր անցնելուց հետո վերադարձել է Մոսկվա: Երգչուհին մեկ տարվա բացակայությունից հետո Մոսկվա է վերադարձել ամուսնու՝ Դմիտրի Շեպելեւի եւ որդու՝ Պլատոնի հետ: Հայտնի դարձել, որ բժիշկներին հաջողվել է երկար ժամանակով կանգնեցնել երգչուհու հիվանդությունը՝ գլխուղեղի քաղցկեղը: Նա արդեն ինքնուրույն քայլում է, տեսողությունը վերականգնվել է, եւ նա բավական […]

Քաջարանի քաղաքապետը պատրաստ էր, բնությունն՝ անպատրաստ

Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում տեղացած առաջին ձյանը քաղաքապետ Վարդան Գեւորգյանը պատրաստ էր: “Մենք պատրաստ էինք, բնությունը պատրաստ չէր: Շատ ծառեր կոտրվեցին, նոր տնիկիները տուժեցին, հավատացեք, սիրտս պայթում է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Գեւորգյանը՝ ավելացնելով, որ ամբողջ օրը զբաղված էին հետեւանքները վերացնելով: Քաղաքապետարանի ենթակայության հաստատությունները՝ նախակրթարանները, երաժշտական դպրոցները, գրադարանները աշխատում են բնականոն: Ջեռուցման համակարգը չի վնասվել […]

Երբ կավարտի կարիերան Արթուր Աբրահամը

WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն երեք շաբաթ  կհանգստանա Հայաստանում: Հայ բռնցքամարտիկն այսօր հանդիպեց լրագրողների հետ:  ՛՛Հաղթեցի վերջին մենամարտում, սակայն Պոլ Սմիթի հարվածները շատ ուժեղ էին: Մարտն ընթացավ այնպես, ինչպես ծրագրել էինք: Մարզիչս գոհ էր իմ  կատարած աշխատանքից: Ինքս երբեք գոհ չեմ լինում իմ մենամարտերից, քանի որ միշտ ավելին եմ ցանկանում: Եթե առաջարկ լինի` կրկին […]

Գազից թունավորված քաջարանցի կնոջը տեղափոխել են Երեւան

Քաջարանում երեկ՝ հոկտեմբերի 19-ին գազի արտահոսքից թունավորված 38-ամյա Անժելա Հարությունյանի առողջական վիճակը բժիշկները բավարար են գնահատում: Նա տեղափոխվել է “Էրեբունի” բժշկական կենտրոն: Անժելայի ամուսինը ՝ Արթուր Կարապետյանի կյանքը փրկել չի հաջողվել: Մինչ բացել էին բնակարանի դուռը 37-ամյաԱրթուրը մահացած էր: Ամուսիններին հայտնաբերել էին բնակարանի բաղնիքում՝ հատակին ընկած: Նրանց 12-ամյա տղան այդ պահին տանը չի եղել: Նշենք […]

Որքան անշնորհք կարելի է լինել ինքնաթիռում /ֆոտոշարք/

Ինքնաթիռի բորտ-ուղեկցորդուհիներից մեկը պարբերաբար լուսանկարել եւ համացանցում է տեղադրել անձանց, ովքեր իրենց անշնորհք են պահել ինքնաթիռի սրահում: Պարզապես անբացատրելի է, թե որքան անշնորհք կերպով մարդիկ կարող են իրենց դրսեւորել ինքնաթիռում: ofigenno.cc-ն ներկայացրել է բորտ-ուղեկցորդուհու արած լուսանկարները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՍեպտեմբերիՆոյեմբերի