09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 20, 2014

Նոր մեթոդներով գայթակղում են երիտասարդներին

Ավետիք Իսահակյանի անվան  գրադարանը 2013թ-ին ունեցել է  37 հազար ընթերցող, որոնցից 21 հազարը մինչեւ 26 տարեկան անձինք են եղել: “Սա նշանակում է, որ գիրքը նաեւ հետաքրքրում է ժամանակակից երիտասարդին, այնպես չէ որ չեն այցելում, չեն ընթերցում”,-“Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց    կենտրոնական գրադարանի փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը: Նրա խոսքով, երիտասարդներին գայթակղում է նաեւ աշխատանքի, մասնավորապես […]

ԵՏՄ անդամակցությունից հետո որոշ ապրանքատեսակների գինը կաճի

Այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը, անդրադառնալով Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը, ասել է, որ այն իր հետ թե հնարավորություններ, թե խնդիրներ կբերի: “Ամենակարևորն այն է, թե արտոնությունները հասարակության որ խավի վրա կանդրադառնան: ԱՊՀ տարածաշրջանում գործ ունենք ապրանքների բարձր սպառողական ինդեքսի հետ: Ռուսաստանն իր զարգացման տեմպերով բարդ իրավիճակում է հայտնվել, այնտեղ […]

Լսումներ ՀՀ-ում քաղբանտարկյալների մասին

 Ազգային ժողովում քննարկման է դրվել Մարդու իրավունքների պաշտպանի 2013 թվականի հաշվետվությունը: ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դիմեց հարակից զեկուցողին` ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանին: ‘’ՀՀ-ում կան 13  քաղբանտարկյալներ’’,-ասաց նա, ապա նշեց, որ հրատապ է հանձնաժողովում կազմակերպել  Հայաստանում եղած քաղբանտարկյալների վերաբերյալ լսումներ, որպեսզի հիմնավորնե տեսակետները, թե ինչու են նրանց համարում քաղբանտրկյալ, ինչու` ոչ: Էլինար Վարդանյանն […]

Հասել ենք վերջին փուլին. Արթուր Աբրահամը իր ամուսնության մասին /վիդեո/

՛՛Կոնկրետ օրը չգիտեմ, բայց շուտով՝ արդեն հասել ենք վերջին փուլին՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր ամուսնությանը վերաբերվող հարցին այսպես արձագանքեց պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը: Արթուրը Հայաստան է եկել հանգստանալու և լիցքաթափվելու նպատակով: Նա Հայաստանում կլինի երեք շաբաթ: Ընտրյալի հետ կապված՝ Աբրահամը մանրամասներ չփոխանցեց, նշեց միայն որ նա Հայաստանից է: Դիտեք նաև՝ տեսանյութը:

Պատգամավորներն իրար դաս են տալիս

”Մենք դեռևս տեղյակ չենք այդ նախաձեռնությւոնների մասին, և այս ամենը նվիրված է նրան, որ  ամսի քսանչորսին ունենան բազմահազար հրապարակ”,-Ազգային ժողովում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը, երբ ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանն առաջարկեց ԸՕ և կառավարման ճգնաժամի վերաբերյալ հարցերն արտահերթ քննարկել:   ‘’Ժառանգություն’’ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն էլ ընթերցեց ԱԺ կանոնակարգ-օրենքի համապաատասխան հոդվածն ու նշեց, որ […]

”Իմ ուշքը չի գնում, սիրելի’ս, անջատել ձեր խոսափողը”. վիճաբանություն Ազգային ժոովում

”Խնդրում եմ պարզաբանել,  թե ինչպես այսօրվա օրակարգի հետ կապ չունի Շանթ Հարությունյանի դատապարտումը և Սերժ Սարգսյանի նախապես հայտնած կարծիքը` ուղղորդումը դատարանին, որ նրանք հանցագործներ են, ոչ թե քաղբանտարկյալներ, և հանցագործները պետք է գտնվեն բանտախցում”,- Ազգային ժողովբում քառօրյայի օրակարգի քննարկման ժամանակ ասաց ”Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:  ”Այսօր օրակարգում  է Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը, Սերժ Սարգսյանը` […]

Իմ իրավունքների որոշողը չլինեք.Գալուստ Սահակյանը` Զուրաբյանին

Ազգային ժողովի հերթական նիստում ընդդիմադիր խմբակցությունները պահանջում են իրենց կողմից ներկայացված հարցերը քննարկել արտահերթ ռեժիմով: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ ընդդիմությունն օգտվելով արտահերթ քվեարկություն նախաձեռնելու իրավունքից, համապատասխան 44 և ավել ստորագրություններով ներկայացրել է արտահերթ քննարկման համար երկու հարց: ”Հայտարարություն՝ Հայաստանում կառավարման ճգնաժամի մասին և հարց՝ կապված ընտրական օրենսգրքի փոփոխության ընթակարգերի հետ: Հիմա ունենք […]

Եթե տատիկը պապիկ լիներ… Պուտինը կոպիտ կատակել է` ռուբլու անկման մասին հարցին ի պատասխան /վիդեո/

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Միլանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողի հարցին պատասխանել է ռուսական հայտնի ասացվածքով, սակայն մի փոքր այն մեղմել է: Հոկտեմբերի 18-ին միլանյան այցի եզրափակիչ մամլո ասուլիսի ժամանակ Պուտինը լրագրողներին պատմել է, թե որ դեպքում է տատիկը դառնում պապիկ: Ամերիկացի լրագրողներից մեկը Պուտինին հարցրել է, թե ինչ կլինի, եթե դոլարն արժենա 41 […]

Մերկասառույցը մշակված է

Հոկտեմբերի 20–ին` ժամը 12.00-ի դրությամբ, Վայքի, Սիսիանի, Գորիսի եւ Կապանի տարածաշրջաններում ձյունը շարունակվում է: Վայք-Սարավան  եւ Գորիս-Սիսիան ավտոճանապարհների մերկասառույցը մշակված ու մաքրված է: Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՍեպտեմբերիՆոյեմբերի