”Իմ ուշքը չի գնում, սիրելի’ս, անջատել ձեր խոսափողը”. վիճաբանություն Ազգային ժոովում
”Խնդրում եմ պարզաբանել, թե ինչպես այսօրվա օրակարգի հետ կապ չունի Շանթ Հարությունյանի դատապարտումը և Սերժ Սարգսյանի նախապես հայտնած կարծիքը` ուղղորդումը դատարանին, որ նրանք հանցագործներ են, ոչ թե քաղբանտարկյալներ, և հանցագործները պետք է գտնվեն բանտախցում”,- Ազգային ժողովբում քառօրյայի օրակարգի քննարկման ժամանակ ասաց ”Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
”Այսօր օրակարգում է Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը, Սերժ Սարգսյանը` ձեր ղեկավարը, հայտարարություն է արել մինչև դատավճիռ արձակելը: Ինչու եք խուսափում այդ հարցերին պատասխանել, խոչընդոտում եք պատգամավորի` կարծիք արտահայտելուն և հարցադրում անելուն”,- ավելացրեց նա:
Ի պատասխան ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ օրակարգի հարց չէ, այդուհանդերձ կպատասխանի. ”Նախ` Սերժ Սարգսյանը նաև ձեր ու ՀՀ քաղաքացիների նախագահհն է: Ցանկացած հարց կարելի է քննարկել, սակայն ոչ օրակարգի հաստատման ժամանակ: Դա կարելի է անել հայտարարության, հարցուպատասխանի ժամին”:
Այնուհետև արձագանքեց Զարուհի Փոստանջյանը. ”Սերժ Սարգսյանը ձեր խմբակի ղեկավարն է, այլ ոչ թե ՀՀ նախագահը”: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պահանջեց անջատել նրա խոսափողը: ”Բազմիցս նշել եմ, որ սա պառլամենտ է ու այստեղ պետք է խոսել պառլամենտական բառապաշարով: Իմ ուշքը չի գնում, սիրելի’ս, անջատել ձեր խոսափողը, խոսեք ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն”,-ասաց ԱԺ փոխնախագահը:
ՀՀԿ Խոսրով Հարությունյանը Փոստանջյանին հորդորեց կոռեկտության շրջանում ելույթ ունենալ: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ դիմեց ”Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանին. ”Կոռեկտ պահենք, թե չէ դրա չափանիշներն ու պատասխան տալու ձևերը մենք էլ գիտենք”: