15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Նոր մեթոդներով գայթակղում են երիտասարդներին

Ավետիք Իսահակյանի անվան  գրադարանը 2013թ-ին ունեցել է  37 հազար ընթերցող, որոնցից 21 հազարը մինչեւ 26 տարեկան անձինք են եղել: “Սա նշանակում է, որ գիրքը նաեւ հետաքրքրում է ժամանակակից երիտասարդին, այնպես չէ որ չեն այցելում, չեն ընթերցում”,-“Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց    կենտրոնական գրադարանի փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը:

Նրա խոսքով, երիտասարդներին գայթակղում է նաեւ աշխատանքի, մասնավորապես սպասարկման նոր մեթոդները: Մինչ գրադարան հասնելը, ընթերցողը կարող է Համացանցի միջոցով ստուգել՝ անհրաժեշտ գիրքը կա թե չէ:

“Բնականաբար ամբողջական գիրքը տեղադրված չէ կայքում, միայն վերնագիրն ու նկարագրությունը”,-ասաց տիկին Բարսեղյանը:

Նոյեմբերի երկրորդ կեսից գրադարանը սկսելու է ՛՛Համագործակցություն երիտասարդ լրագրողների հետ՛՛ նախագիծը: Լրագորղների հետ գրական թեմաներով քննարկումներ են կազմակերպելու ժամանակակից գրողները:

Ծրագրի մանրամասները Ռուզաննա Բարսեղյանը չհրապարակեց՝ նշելով, որ թող անակնկալ լինի:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ