09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 30, 2014

Ինչի համար է կանանց անհրաժեշտ օրական մեկ խնձոր ուտել

Կանանց գրավում են ավելի էկզոտիկ մրգերը, իսկ օրինակ, խնձոր ավելի տղամարդիկ են նախընտրում: Սակայն եթե հաշվի առնենք օգտակար հատկանիշները, ապա խնձորը կգերազանցի բոլոր մրգերին:   Իտալացի գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եթե կանայք օրական մեկ խնձոր ուտեն, նրանց սեռական կյանքը զգալիորեն կբարելավվի: Ուսումնասիրություններին ավելի քան 700 կին է մասնակցել՝ 18-43 տարեկան: Նրանց երկու խմբի […]

Կինն իրեն թալանած գողին փող է ուղարկել

Բոլթոնում 24-ամյա Քեւին Դերբիշիրը ներխուժել է 75-ամյա Լորետտա Սմիթի տուն եւ 10 հազար եվրո արժողությամբ ոսկեղեն գողացել: Գողոնի մեծամասնությունը ոստիկանությունը հետ է վերադարձրել, սակայն ադամանդե քարով մատանին ու ապարանջանը ոստիկանությանն այդպես էլ չի հաջողվել հայտնաբերել: Բացի այդ, կինը ստիպված է եղել 500 եվրո ծախսել՝ կոտրած պատուհանը վերանորոգելու համար: Գողին ձերբակալել են, եւ նա իր դատավճռին […]

Մահացածի համար լաց չեն լինում՝ այլ ուրախանում են /վիդեո/

Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Դանիել Պետրոսյանը մեզ հետ զրույցում հավաստեց, որ բազմաթիվ աղանդավորներ պատրաստ են մահանալ ու չդիմել բժշկի օգնությանը: Աղանդավորը փորձում է աղոթքի ուժով հաղթահարել հիվանդությանը, սակայն երբ հիվանդը մահանում է՝ լաց չեն լինում: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Օձի խայթոցից հետո 13-ամյա աղջիկը մումիայի է վերածվում /ֆոտո/

Վենեսուելայի 13-ամյա բնակչուհուն օձը խայթել է, ինչից մեկ ամիս անց աղջկա ոտքը սեւացել եւ սկսել է չորանալ: Աղջիկը հազիվ է ողջ մնացել, սակայն կամաց-կամաց սկսել է վերածվել մումիայի, հաղորդում է Вести.Ру-ն: Աղջկա բարեկամները սկզբում փորձել են նրան տնական մեթոդներով բուժել եւ երբ հիվանդանոց են տարել, արդեն չափազանց ուշ է եղել: Այժմ բժիշկն ասում է, որ […]

Ո՞նց կարող են. ազատամարտիկը զայրացած է /վիդեո/

Ազատամարտիկների պայքարը ավարտված չէ: Ամեն օր ու ամեն ժամ կարող է նռնակի պես ուժգին պայթել՝ ազատամարտիկի ասելիքը,  ու պարտադիր չէ- որ այն լինի իսկական՝ խոցող գնդակի տեսքով: Ազատամարտիկ Խաչիկ Խաչատրյանի հոգին ալեկոծ է: Չի կարողանում մարսել հայրենասեր ու հայրենիքի համար աչքերն ու ձեռքը կորցրած ընկերոջ հանդեպ վիրավորանքը: Ալեք Ենիգոմշյանի հանդեպ հայրենիքը մեղք ունի: ՛՛Եթե մարդիկ […]

“Սկզբում նոտարիուս, հետո զագս”. ՀՀ արդարադատության նախարար

 ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Ֆեյսբուքի իր տարեգրքում գրել է. “Վաղը Նոտարական պալատի նոր գրասենյակի հանդիսավոր բացումն է:Նույն շենքում պիտի տեղակայված լինի նաեւ Ամուսնությունների պալատը: Ի դեպ, սա նաեւ մեր մասնակի հատուցումն է երեւանցուն մեր հիշողությունների մեջ դեռեւս կանգուն (անհասկանալի պատճառներով եւ տրամաբանությամբ ժամանակին ապամոնտաժված) Երիտասարդական պալատում տեղակայված նախկին շքեղ Ամուսնությունների պալատի դիմաց:  Երբ մտահղացա […]

Այս անգամ հեքիաթը Շամլուղում էր /ֆոտո, վիդեո/

 Լոռու մարզի Շամլուղ բնակավայրում ապրող երեխաների ուրախությունը չափ ու սահման չուներ: Նրանց մոտ էին “ZUZU”-ի կենդանի տիկնիկները՝ հետաքրքրաշարժ խաղերով, պարերով, բնականաբար քաղցրավենիքով: “Վանց գրուպ”-ն այս անգամ որոշել էր հյուրընկալվել տիկին Թամարայի ընտանիքում, ով իր 4 թոռանն է մեծացնում: Հարսը մահացել է, երեխաների խնամքը իր եւ որդու վրա է: “Եվ մայր եմ, եվ տատ եմ, ինչ […]

Որքա՞ն կարելի է. հարցնում է առողջապահության նախարարությունը

 ՀՀ առողջապահության նախարարությունը մեծ վրդովմունքով տեղեկացավ, որ Գյումրիում հերթական անգամ բռնություն է կիրառվել  շտապօգնության աշխատակիցների նկատմամբ։ Կանչը ստանալուն պես բուժաշխատողները հասել են նշված վայր, սակայն վիրավորված 25-ամյա երիտասարդն արդեն մահացած է եղել։ Սպանված տղայի ընկերն առանց որեւէ պատճառաբանության հարձակվել է շտապ բուժօգնության բուժքրոջ եւ վարորդի վրա, ծեծել նրանց եւ վնասել մեքենան: Իսկ սպանվածի հայրը, հայհոյելով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՍեպտեմբերիՆոյեմբերի