15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ինչի համար է կանանց անհրաժեշտ օրական մեկ խնձոր ուտել

Կանանց գրավում են ավելի էկզոտիկ մրգերը, իսկ օրինակ, խնձոր ավելի տղամարդիկ են նախընտրում: Սակայն եթե հաշվի առնենք օգտակար հատկանիշները, ապա խնձորը կգերազանցի բոլոր մրգերին:

 

Իտալացի գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եթե կանայք օրական մեկ խնձոր ուտեն, նրանց սեռական կյանքը զգալիորեն կբարելավվի:

Ուսումնասիրություններին ավելի քան 700 կին է մասնակցել՝ 18-43 տարեկան: Նրանց երկու խմբի են բաժանել՝ նրանք, ովքեր ամեն օր մեկական խնձոր են կերել, եւ նրանք, ովքեր չեն կերել: Արդյունքում պարզվել է, որ այն կանայք, ովքեր ամեն օր խնձոր են կերել, ավելի առողջ են եւ շատ ավելի գոհ են իրենց սեռական կյանքից, քան մյուսները:

Գիտնականները դա պարզաբանում են նրանով, որ խնձորի մեջ առկա պոլիֆենոլներն ու հակաօքսիդանտները բարելավում են արյան շրջանառությունը փոքր կոնքի օրգաններում, ինչից էլ սեռական տարվածությունը մեծանում է: Տղամարդկանց վրա խնձորը նման ազդեցություն չի ունենում:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ