“Սկզբում նոտարիուս, հետո զագս”. ՀՀ արդարադատության նախարար
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Ֆեյսբուքի իր տարեգրքում գրել է. “Վաղը Նոտարական պալատի նոր գրասենյակի հանդիսավոր բացումն է:Նույն շենքում պիտի տեղակայված լինի նաեւ Ամուսնությունների պալատը:
Ի դեպ, սա նաեւ մեր մասնակի հատուցումն է երեւանցուն մեր հիշողությունների մեջ դեռեւս կանգուն (անհասկանալի պատճառներով եւ տրամաբանությամբ ժամանակին ապամոնտաժված) Երիտասարդական պալատում տեղակայված նախկին շքեղ Ամուսնությունների պալատի դիմաց:
Երբ մտահղացա մեկտեղել նույն շենքում երկու հանրային կարեւորության կառույցներ, միայն մեկ բան էի ցանկանում՝ հնարավորինս բարելավել ծառայությունների որակն ու հարմարավետությունը մեր բնակչության համար: Շենքն արդեն պատրաստ է, մեր մի քանի ամիս տեւած աշխատանքների պտուղը վաղը կհանձնենք երեւանցիներին:
Այս պահին, երբ մտածում էի ուրախությունս ձեզ հետ կիսելու մասին՝ մի զվարճալի կադր հիշեցի հումորային ներկայացումներից մեկից: Հետաքրքիր զուգադիպությամբ իրականացել է ներկայացման հերոսների երազանքը. այս շենքի բացմամբ, կարծում եմ, երկրում գոնե մեկ հարց էլ չի հնչի՝ “Սկզբում նոտարիուս, հետո զագս” … )))
Վաղը երեւանցիները կունենան երկու պալատ մի շենքում”: