01 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Կինն իրեն թալանած գողին փող է ուղարկել

Բոլթոնում 24-ամյա Քեւին Դերբիշիրը ներխուժել է 75-ամյա Լորետտա Սմիթի տուն եւ 10 հազար եվրո արժողությամբ ոսկեղեն գողացել: Գողոնի մեծամասնությունը ոստիկանությունը հետ է վերադարձրել, սակայն ադամանդե քարով մատանին ու ապարանջանը ոստիկանությանն այդպես էլ չի հաջողվել հայտնաբերել: Բացի այդ, կինը ստիպված է եղել 500 եվրո ծախսել՝ կոտրած պատուհանը վերանորոգելու համար:

Գողին ձերբակալել են, եւ նա իր դատավճռին սպասելու ընթացքում նամակ է գրել կնոջն ու խոստացել, որ ազատ արձակվելուց հետո նրա համար գինի եւ ծաղիկներ կառնի: Ի պատասխան՝ կինը հանցագործին 20 եվրո է ուղարկել՝ նշելով, որ բանտւոմ գուցե նրան փող պետք գա: Բացի այդ, 75-ամյա կինը նամակ է գրել գողին՝ ասելով, որ անպայման պետք է փոխվել ու սկսել աշխատել:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ