Հայաստանում օրենսդրական գործընթացը պետք է ավելի ճկուն եւ մասնակցային լինի

Օրենսդրական գործընթացը Հայաստանի Հանրապետությունում պետք է ավելի ճկուն եւ մասնակցային լինի՝ նշվում է Երեւանում 2014թ. հոկտեմբերի 30-ին ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) կողմից ներկայացված գնահատման զեկույցում: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպված շնորհանդեսին մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ Ազգային ժողովից, ՀՀ կառավարությունից, պետական հաստատություններից, միջազգային եւ հասարակական կազմակերպություններից: ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական խնդրանքով […]