06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանում օրենսդրական գործընթացը պետք է ավելի ճկուն եւ մասնակցային լինի

Օրենսդրական գործընթացը Հայաստանի Հանրապետությունում պետք է ավելի ճկուն եւ մասնակցային լինի՝ նշվում է Երեւանում 2014թ. հոկտեմբերի 30-ին ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) կողմից ներկայացված գնահատման զեկույցում:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպված շնորհանդեսին մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ Ազգային ժողովից, ՀՀ կառավարությունից, պետական հաստատություններից, միջազգային եւ հասարակական կազմակերպություններից:

ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական խնդրանքով պատրաստված “Հայաստանի Հանրապետության օրենսդրական գործընթացի համապարփակ գնահատումն” անդրադառնում է մեծ քանակությամբ օրենքներին, որոնք ընդունվում են տարեկան կտրվածքով՝ արդյունքոոմ ստեղծելով ծանրաբեռնվածություն կառավարության եւ մասնավորապես Ազգային Ժողովի համար:

Գնահատման զեկույցն առաջարկում է, որ քաղաքականության վերաբերյալ իրականացվեն ավելի ինտենսիվ քննարկումներ, շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցություններ, եւ օրենսդրության ազդեցության գնահատումներ թե՛ նախնական փուլերում եւ թե՛ ողջ օրենսդրական գործընթացի ընթացքում:

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կարեւորեց հետազոտության մասնագիտական եւ փորձագիտական մոտեցումները՝ նշելով. “Ես մեծ հաշվով համաձայն եմ զեկույցում առկա գնահատականներին եւ հատկապես այն գնահատականին, որ ժամկետային սահմանափակումների ամրագրման հետեւանքով կարող են խնդիրներ առաջանալ:

Պետք է փորձել գտնել այնպիսի ուղիներ, որ շտապողականությունը չվնասի ընդունվելիք օրենքի որակին”:

“Որպեսզի օրենքները լինեն արդյունավետ եւ իրագործելի, անհրաժեշտ է, որ գործընթացը, որով նրանք ստեղծվում են, լինի թափանցիկ եւ ներառական, եւ նախորդվի խորը քաղաքական քննարկումներով”, – ասաց ԺՀՄԻԳ ժողովրդավարացման բաժնի ղեկավարի տեղակալ Նաթալի Թեգվեգերը. “ԺՀՄԻԳ-ը պատրաստ է շարունակել իր աջակցությունը Հայաստանի ջանքերին՝ բարեփոխելու օրենսդրական գործընթացը”:

Գնահատման զեկույցը հիմնվում է ԺՀՄԻԳ-ի 2013թ. կատարված Հայաստանի օրենսդրական գործընթացի վերաբերյալ նախնական գնահատման վրա, որն անդրադառնում էր միայն օրենսդիր գործընթացի իրավական դաշտին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ