22 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Բացարձակ անհասկանալի է. Ն. Զոհրաբյանը՝ ՄԻՊ տեղակալին

՛՛Մեզ համար դժվար է այսօր տրամադրել ոչ քանական, որակական ցուցանիշներ, բացատրեմ, թե ինչու, որովհետև ենթադրենք կարող ենք բռնությունների կանխարգելման մեխանիզմի ակնկալվող այցերի թիվ ներկացնել, բայց դժվար կլինի ասել, թե հետագայում քանի տոկոսով խոշտանգումները կամ մարդկային վերաբերմունքը այդ հաստատություններում կնվազի՛՛,-Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ ասաց ՄԻՊ տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը:
ՄԻՊ ներկայացուցիչը նշեց, որ չեն կարող կանխատեսել՝ քանի դիմում կստանան, և թե ինչքանով դրանք կլուծվեն:

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի համար դրանք շատ վիճելի դիտարկումներ են:
՛՛Ասացիք, որ մոնիտորինգ եք անում խոշտանգումների, բռնությունների մասով և այլն, այնուհետև չեք կարողանում ասել, թե ձեր արձագանքման արդյունքում ինչքանով են նվազել: Կարծում եմ՝ դա ձեր հիմնական ֆունկցիաններից պետք է լինի, այսինքն՝ դուք գնում եք ահազանգի հետևից և չգիտեք՝ այդ ահազանգը ինչով ավարտվեց՛՛,-ասաց նա: ԲՀԿ պատգամավորը շեշտեց, որ իր համար դա բացարձակ անհասկանալի է, քանի որ ՄԻՊ-ը  պետք է ունենա մոնիտորինգ:

Տաթևիկ Խաչատրյանը նշեց, որ երբ ասում էր՝ անհնար է կանխատեսել, թե հաջորդ տարի ինչ արդյունքներ կունենան, դա վերաբերում էր ապագային, իսկ տարեվերջյան հաշվետվության մեջ այդ ամենի մասին ասվում է:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ