30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Արմեն Գեւորգյանը նոր պաշտոն ունի

Հայաստանի նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը դարձել է բարերար եւ գործարար Ռուբեն Վարդանյանի եւ նրա տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի կողմից հիմնված IDeA հիմնադրամի (“Հայաստանի զարգացման նախաձեռնություններ”) նոր ղեկավարը:

“IDeA հիմնադրամն իրականացնում է լայնածավալ բարեգործական նախաձեռնություններ Հայաստանի, Արցախի եւ հայկական սփյուռքի համար, որոնք ուղղված են պայմանների ստեղծմանը հայ ժողովրդի արժանապատիվ ապագայի ապահովման համար: Մենք ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնք գտնվում են իրականացման տարբեր փուլերում, ինչպես նաեւ նոր գաղափարներ ու նախագծեր: Վստահ եմ, որ Արմեն Գեւորգյանն ունի բոլոր անհրաժեշտ որակները մեր ծրագրերը հետեւողականորեն կյանքի կոչելու համար”, – ասել է Ռուբեն Վարդանյանը: 

“Աշխատելով Հայաստանի կառավարությունում՝ ես համագործակցել եմ Ռուբեն Վարդանյանի եւ նրա գործընկերների հետ “Տաթեւի վերածնունդ” ծրագրի, UWC Dilijan College միջազգային դպրոցի կառուցման եւ բազմաթիվ այլ բարեգործական նախաձեռնությունների իրականացման շրջանակներում: Այդ ծրագրերը փոխակերպում են Հայաստանը՝ այն դարձնելով առավել հետաքրքիր արտաքին աշխարհի եւ ավելի հարմարավետ մեր երկրի քաղաքացիների համար: Ես ընդունել եմ IDeA հիմնադրամը ղեկավարելու առաջարկը, քանի որ այն ինձ թույլ կտա լավագույնս կիրառել գիտելիքներս ու փորձը Հայաստանի զարգացման գործում”, – ասել է Արմեն Գեւորգյանը:  

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ