30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

“Ես պիտի չասեի, այլ դուք….”. վարչապետը՝ նախարարի

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց օրենքի նախագիծ, ըստ, որի պետք է փոփոխություններ կատարվեր Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին օրենքում:

Փոփոխությունները ներկայացնելու ժամանակ նախարարը օրենքի մի քանի դրույթ բաց թողեց եւ անցավ հաջորդ օրենքին: Սա բարկացրեց վարչապետին եւ Հովիկ Աբրահամյանը  սկսեց մանրամասնել օրենքը: Վարչապետի հավաստմամբ, ըստ օրենքի աշխատող կամ չաշխատող զինծառայողները եւ նրանց ընտանիքները պարգեւավճարներ են ստանալու:

 “Նոր օրենքով 40%-ով ավելացել է պարգեւավճարների չափը: Այս ամենը դուք պետք է ասեք, ոչ թե ես”,- ասաց Աբրահամյանը եւ անցում կատարեց աղմկահարույց՝  հղի կանանց նպաստներին վերաբերող օրենքի նախագծին:

 “Պետք է այնպես անել, որ ոչ մի հղի կին չտուժի: Մարդկանց հետաքրքրում է այս օրենքը: Կառավարությունը չի գնա որեւէ քայլի, որի արդյունքում կտուժեն հղի կանայք”, – ընդգծեց վարչապետը:

 
Արտեմ Ասատրյանն էլ իր հերթին նշեց, որ  հանրային քննարկումները շարունակվում են, եւ ինքը միայն վատ արձագանքներ է լսում: Ամեն դեպքում, քննարկումները շուտով կավարտվեն եւ վերջնական տարբերակը կներկայացվի կառավարությունը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ