ՄԻՊ-ը ֆինանսի պակաս չունի
Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը նկատեց, որ բացի ՄԻՊ-ի ներկայացրած ֆինանսական ցուցանիշներից հետաքրքրում են ոչ ֆինանսական ցուցանիշները: ՄԻՊ տեղակալ Տաթևիկ Խաչատրյանն արձագանքեց, որ որքան բյուջեի որակական մասը հասանելի լինի պատգամավորներին, այնքան լավ նաև իրենց համար:
Պատգամավորը հարցրեց նաև, թե արդյոք կա մի ոլորտ, մի բնագավառ, որում ֆինանսական պակասի պատճառով ցանկալի ՄԻՊ-ը արդյունավետություն չի կարողանում ապահովել, և եթե կա, ապա զեկուցողին խնդրեց ներկայացնի դրա հանրային կարևորությունը:
՛՛Այս պահին ասել, որ ինչ-որ ոլորտում մեր արդյունավետությունը պակաս է ֆինանսների պակաս լինելու պատճառով, չեմ կարող, բայց մենք նախկինում ունեցել ենք վեց մարզային գրասենյակներ, հիմա ունենք երեքը: Չնայած այդ երեք մարզային գրասենյակների պակասը լրացնում ենք մեզ դիմելու մեթոդաբանությամբ, նրանք կարող են մեզ դիմում ներկայացնել հեռախոսազանգով, on-line, բայց ինչքան մեծ ունենայինք ծածկույթն ամբողջ հանրապետությունով, այնքան արդյունավետ կլիներ մեր աշխատանքը՛՛: