Այս անգամ հեքիաթը Շամլուղում էր /ֆոտո, վիդեո/
Լոռու մարզի Շամլուղ բնակավայրում ապրող երեխաների ուրախությունը չափ ու սահման չուներ: Նրանց մոտ էին “ZUZU”-ի կենդանի տիկնիկները՝ հետաքրքրաշարժ խաղերով, պարերով, բնականաբար քաղցրավենիքով:
“Վանց գրուպ”-ն այս անգամ որոշել էր հյուրընկալվել տիկին Թամարայի ընտանիքում, ով իր 4 թոռանն է մեծացնում: Հարսը մահացել է, երեխաների խնամքը իր եւ որդու վրա է: “Եվ մայր եմ, եվ տատ եմ, ինչ անեմ, սա է իմ ճակատագիրը, շնորհակալ եմ բոլոր մեզ օգնողներին”,-ասում է տիկին Թամարան ու մասնակցում տոնին: Նա իր թոռների, “ZUZU”-ի տիկնիկների եւ բակի երեխաների հետ շուրջպար է բռնում:
Henaran.am-ի հետ զրույցում “Վանց գրուպ”-ի մարկետինգի բաժնի ղեկավար Սուրեն Մուրադյանը մեկ անգամ եւս նշեց, որ բարեգործական ծրագրեր իրականացնելուց չի սիրում, որ բարձրաձայնում են: Տիկին Թամարայի ընտանիքի մասին տեղեկացել են “Արմենիա” հեռուստաընկերության “Սուր անկյուն” ծրագրից եւ որոշել են շատ-շատերի հետ աջակցել այդ ընտանիքին՝ իրենց փոքրիկ ֆինանսական ներդրմամբ:
“Սակայն հարցը միայն ֆինանսական օգնությունը չէ, քաղցրավենիքը, խաղերն ու պարերն ուրախացրին փոքրքիկներին: Ընկերության որդեգրած քաղաքականություններից մեկն էլ ՝ երեխաներին անհոգ մանկություն պարգեւելն է, թեկուզ մեկ-երկու ժամով իրենց տխուր առօրյայից կտրելն ու հեքիաթային աշխարհ տանելը”,-ասաց Ս. Մուրադյանը:
Դիտեք նաեւ տեսանյութը: