21 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

ԵՏՄ անդամակցությունից հետո որոշ ապրանքատեսակների գինը կաճի

Այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը, անդրադառնալով Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը, ասել է, որ այն իր հետ թե հնարավորություններ, թե խնդիրներ կբերի:

“Ամենակարևորն այն է, թե արտոնությունները հասարակության որ խավի վրա կանդրադառնան: ԱՊՀ տարածաշրջանում գործ ունենք ապրանքների բարձր սպառողական ինդեքսի հետ: Ռուսաստանն իր զարգացման տեմպերով բարդ իրավիճակում է հայտնվել, այնտեղ կան գնաճային ռիսկեր: Հայաստանը, սակայն, գտնվում է լավագույն դիրքերում”,- ասել է տնտեսագետը` նշելով, որ ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի՝ 2014 թվականին Հայաստանում ինֆլյացիան կկազմի 1,8 տոկոս: Սակայն քանի որ մենք համագործակցում ենք ԵՏՄ անդամ մյուս երկրների հետ, մենք էլ ռիսկերի տակ ընկնում։

Տնտեսագետի կանխատեսմամբ` Հայաստանում որոշակի առումով գնաճային միտումներ կնկատվեն:

Ասուլիսին ներկա Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանն էլ նշել է, որ ԵՏՄ անդամակցությունը շատ խնդիրներ է առաջացնելու:

“Հայտարարվեց, որ հինգ տարվա ընթացքում որոշ ապրանքատեսակների մաքսազերծման տոկոսը չի փոխվի: Բայց ինչ է լինելու դրանից հետո: Արդյո՞ք մենք հինգ տարվա ընթացքում կարող ենք մեր տնտեսությունն այնքան զարգացնել, որ հետագայում մաքսազերծման տոկոսները բարձրացնելուց չտուժենք”,- ասել է բանախոսը` կանխատեսելով, որ ԵՏՄ անդամակցությունից հետո որոշ ապրանքատեսակների գինը կաճի:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ