Երբ կավարտի կարիերան Արթուր Աբրահամը
WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն երեք շաբաթ կհանգստանա Հայաստանում: Հայ բռնցքամարտիկն այսօր հանդիպեց լրագրողների հետ:
՛՛Հաղթեցի վերջին մենամարտում, սակայն Պոլ Սմիթի հարվածները շատ ուժեղ էին: Մարտն ընթացավ այնպես, ինչպես ծրագրել էինք: Մարզիչս գոհ էր իմ կատարած աշխատանքից: Ինքս երբեք գոհ չեմ լինում իմ մենամարտերից, քանի որ միշտ ավելին եմ ցանկանում: Եթե առաջարկ լինի` կրկին մենամարտել նրա հետ, ապա ես պատրաստ եմ՛՛,- ասաց Աբրահամը և ավելացրեց, որ ցանկանում է նաև մենամարտ անցկացնել Շտիգլից-Շտուրմ զույգի հաղթողի հետ, նաև` պարտվողի:
՛՛Իմ հաջոդ մենամարտը հավանաբար կկայանա հունվարին՛՛,- նշեց Աբրահամը:
Արդյո՞ք քանի տարի է պատրաստ՝ մենամարտել Արթուր Աբրահամը: Չէ-որ սպորտում կարևորվում է երիտասարդությունը ու ցանկաված մարզիկ ունենում է կարիերայի ավարտ:
՛՛Մի քանի տարի, չգիտեմ….ես էլ ուզում եմ ռեստորաններից ու հյուրանոցներից դուրս կյանք ունենալ …՛՛,-հավելեց պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը: