11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2014

Երգչուհի Ալյոնա Սվիրիդովան ամուսնանում է իրենից 16 տարով փոքր հայ տղայի հետ /ֆոտո/

Ռուսական էստրադայի 52-ամյա երգչուհի Ալյոնա Սվիրիդովան ամուսնանում է իրենից 16 տարով փոքր հայ երիտասարդի` 36-ամյա Դավիթ Վարդանյանի հետ: Դավիթ Վարդանյանը ռուսական լրատվամիջոցներին պատմել է, որ ինքը Ալյոնային սիրահարվել է առաջին հայացքից եւ տարիքային տարբերությունն իրենց ընդհանրապես չի խանգարում: Այլոնան էլ պատմել է, որ Դավիթի հետ ծանոթացել է Երեւանում` երեկույթի ընթացքում: Հաջորդ օրը Դավիթը նրան կինո […]

Գորիսի համալսարանը Սուրիկ Խաչատրյանի հետ կապ չունի

Գորիսի պետական համալսարանը հաշվի առնելով մամուլում տպագրված այն անդրադարձը, թե Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ատենախոսության պաշտպանությունը երաշխավորել է Գորիսի պետական համալսարանը՝ պարզաբանում է. 1. Գորիսի պետական համալսարանը չունի գիտական աստիճան շնորհող հանձնաժողով: 2. Գորիսի պետական համալսարանի Գիտական խորհրդում “Պետական կառավարման զարգացումները Սյունիքում հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը” թեմայով աշխատանք չի քննարկվել, հետեւապես չի եղել նշված […]

Հովիկ Աբրահամյանն այցելել է Վայոց ձորի մարզի Ռինդ համայնք

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Վայոց ձորի մարզ՝ մասնակցելու Ռինդ համայնքի տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Ավանդույթի համաձայն՝ հոկտեմբեր ամսվա առաջին շաբաթվա ընթացքում այս մարզում տեղի է ունենում գինու, բերք ու բարիքի փառատոն, որի շրջանակում այսօր նշվել է նաև Ռինդ գյուղի օրը: Երկրի վարչապետը նախ շրջայց է կատարել համայնքում տեղակայված «Զորահ» գինեգործական ընկերության տարածքում, […]

Հերիք ա կուտ տաք, հեռացե՛ք.կրքերն Արարատում թեժ են /լրացված/ վիդեո/

Արարատ քաղաքում Եռյակի այսօրվա հանրահավաքին ոչ բոլորն էին սիրով դիմավորում: Երբ Ազգային ժողովի  ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն իր ելությում խոսեց շրջանառության հարկի մասին եւ ասաց, որ “իշխանությունները լափում են”, առաջին շարքերում կանգնած կանայք բորբոքվեցին: Սակայն, երբ Մանուկյանը նշում էր այսօրվա իշխանությունները լափում են, առաջին շարքում կանգնած մի քանի կանայք սկսեցին աղմկել: -Դուք էիք լափում, […]

Մանկավարժները Աշոտյանին “չհոգնեցրին”. նախատոնական պարգեւատրումներ /ֆոտո, վիդեո/

Ուսուցչի օրվան» ընդառաջ ՀՀ կրթության եւ գիտության նախարարը հանրապետության լավագույն մանկավարժներին,  այդ թվում` “Տարվա լավագույն ուսուցիչ”, “Տարվա լավագույն տնօրեն” եւ “Տարվա լավագույն դաստիարակ”  մրցույթների անվանակարգերում հաղթողներին, ավանդաբար հրավիրում է ԿԳՆ` պարգեւներ հանձնելու: Այս տարին եւս բացառություն չէ: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, այսօր շնորհավորելով նախարարություն այցելած մանկավարժներին, նշել է.  “Օրացույցում կան բազմաթիվ տոներ, […]

Եռյակի հանրահավաքը Արարատում. մասնակիցները հիմնականում ցեմենտի գործարանի աշխատակիցներն են /ֆոտո/

Քիչ առաջ Արարատում մեկնարկեց ԱԺ ոչ իշխանական երեք ուժերի համատեղ հանրահավաքը: Այստեղ են ԲՀԿ-ական պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը, Վահե Էնֆիաջյանը, Վահան Բաբայանը, Միքայել Մելքումյանը, “Ժառանգությունից”` Ռուբիկ Հակոբյանը, “ՀԱԿ”-ից` Արամ Մանուկյանն ու Գագիկ Ջհանգիրյանը: Տիգրան Ուրիխանյանն իր ելույթում նշեց, որ նախքան եռյակի համագործակցությունը ոչ իշխանական ուժերն առանձին-առանձին էին պայքարում ստեղծված իրավիճակի դեմ, իսկ երբ տեսան, որ Ազգային […]

Պատգամավորներն՝ ընդդեմ լրագրողների.0:2 /լրացված, վիդեո, ֆոտո/

Քիչ առաջ  Երեւանի ”Հրազդան” մարզադաշտում  մեկնարկեց  ֆուտբոլային հանդիպում՝ ՀՀ Ազգային ժողովի եւ հայաստանյան լրատվամիջոցների հավաքականների միջեւ: Պատգամավորներին քաջալերեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ հորդորելով  խաղալ այնպես, ինչպես աշխատում են օրենդիր մարմնում: Հաշիվը դեռ չի բացվել: Ինչպես հաղորդում է Henaran.am-ի ֆուտբոլիստ-լրագրող Հակոբ Ասլանյանը, խաղը լավ է սկսել լրագրողների հավաքականը եւ առավելությունը մեր գործընկերների կողմն է: ժամը 18.04 […]

Պուտինը ստորագրել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի վավերացման մասին օրենքը

Ռոսւաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ստորագրել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի վավերացման մասին օրենքը, հաղորդում է РИА Новости-ն: “Ասօր իմ կողմից ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի վավերացման մասին դաշնային օրենքը: Դա մեր մոտ գործընկերների և դաշնակիցների հետ ինտեգրմանն ուղղված մեր աշխատանքում կարևոր փուլ է”,- ասել է Պուտինը Ռուսաստանի կառավարության անդամների […]

Լեւոն Հայրապետյանն այսուհետ տնային կալանքի տակ է

Մոսկվայի Բասմանի դատարանը որոշել է բավարարել հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի հանդեպ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ քննիչի ներկայացրած միջնորդությունը։ Լեւոն Հայրապետյանըդատարանի որոշմամբ տնային կալանքի տակ է անցել, գրում է РИАНовости–ն:  Հիշեցնենք, որ Լեւոն Հայրապետյանը մեղադրվում է «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերի վաճառքի գործի շրջանակում փողերի լվացման և յուրացման համար: Հայրապետյանին ձերբակալել էին հուլիսի 15-ին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՍեպտեմբերիՆոյեմբերի