Երգչուհի Ալյոնա Սվիրիդովան ամուսնանում է իրենից 16 տարով փոքր հայ տղայի հետ /ֆոտո/
Ռուսական էստրադայի 52-ամյա երգչուհի Ալյոնա Սվիրիդովան ամուսնանում է իրենից 16 տարով փոքր հայ երիտասարդի` 36-ամյա Դավիթ Վարդանյանի հետ: Դավիթ Վարդանյանը ռուսական լրատվամիջոցներին պատմել է, որ ինքը Ալյոնային սիրահարվել է առաջին հայացքից եւ տարիքային տարբերությունն իրենց ընդհանրապես չի խանգարում:
Այլոնան էլ պատմել է, որ Դավիթի հետ ծանոթացել է Երեւանում` երեկույթի ընթացքում: Հաջորդ օրը Դավիթը նրան կինո է հրաիվրել, ու այդպես սկսվել է նրանց սիրավեպը:
“Ես գնալով մեծանում եմ, իսկ ամուսիններս գնալով երիտասարդանում են”,- կատակել է երգչուհին:
Նշենք, որ սա Ալյոնա Սվիրիդովայի 3-րդ ամուսնությունն է: