19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Եռյակի հանրահավաքը Արարատում. մասնակիցները հիմնականում ցեմենտի գործարանի աշխատակիցներն են /ֆոտո/

Քիչ առաջ Արարատում մեկնարկեց ԱԺ ոչ իշխանական երեք ուժերի համատեղ հանրահավաքը: Այստեղ են ԲՀԿ-ական պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը, Վահե Էնֆիաջյանը, Վահան Բաբայանը, Միքայել Մելքումյանը, “Ժառանգությունից”` Ռուբիկ Հակոբյանը, “ՀԱԿ”-ից` Արամ Մանուկյանն ու Գագիկ Ջհանգիրյանը:

Տիգրան Ուրիխանյանն իր ելույթում նշեց, որ նախքան եռյակի համագործակցությունը ոչ իշխանական ուժերն առանձին-առանձին էին պայքարում ստեղծված իրավիճակի դեմ, իսկ երբ տեսան, որ Ազգային ժողովում իրենց ոչ մի նախագիծ չի ընդունվում, սկսեցին միասին գործել, ապա հարկադրված սկսեցին արդեն մարզեր այցելել: Պատգամավորը նշեց, որ մարզային այցելություններին հաջորդելու են փոփոխությունները:

“Գնալու ենք դեպի փոփոխություն: Դուք կհարցնեք` մինչեւ ուր, եւ ես պատասխանում են` մինչեւ վերջ”: Նա նշեց, որ ՀՀ քաղաքացին լավ ապագա պետք է ուենա այսօր, եւ ոչ թե հետո: Նա շեշտեց, որ հարցականի տակ պետք է դրվի պետական համակարգում բոլոր նրանց գոյությունը, ում պատճառով երկիրն այս վիճակում է:

Ինչպես Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին հանրահավաքի մասնակիցները, իրենք հիմնականում ԲՀԿ անդամներ են եւ հանրահավաքի մասին տեղեկացել են Արարատի ցեմենտի գործարանից, որը պատկանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ