Պուտինը ստորագրել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի վավերացման մասին օրենքը
Ռոսւաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ստորագրել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի վավերացման մասին օրենքը, հաղորդում է РИА Новости-ն:
“Ասօր իմ կողմից ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի վավերացման մասին դաշնային օրենքը: Դա մեր մոտ գործընկերների և դաշնակիցների հետ ինտեգրմանն ուղղված մեր աշխատանքում կարևոր փուլ է”,- ասել է Պուտինը Ռուսաստանի կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ:
Ակնկալվում է, որ Ղազախստանն ու Բելառուսը կվավերացնեն պայմանագիրը մինչ հոկտեմբեր ամսին Մինսկում երեք երկրների առաջնորդների հանդիպումը:
ՌԴ նախագահը, հինգշաբթի ելույթ ունենալով “Россия зовет!” համաժողովի ժամանակ, հիշեցրել է, որ ավարտվում է Միությանը Հայաստանի միանալու գործընթացը և ակտիվ երկխոսություն է ընթանում Ղրղզստանի հետ: Հոկտեմբերի 10-ին Մինսկում կանցկացվեն բանակցություններ, որի շրջանակներում նախատեսվում է լուծել միություն Ղրղզստանի և Հայաստանի ընդունման հարցը: