25 Հոկտեմբերի, Saturday, 2025
KFC

Արարատի քաղաքապետի մանր ”ժուլիկությունները” /վիդեո/

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն այսօր Արարատում կայացած հանրահավաքի ժամանակ նախ անդրադարձավ Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանին, ով այս նույն օրը համերգ էր կազմակերպել քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան հրապարակում: Նշենք, որ եռյակը որոշել էր այս հրապարակում հանրահավաքն անցկացնել, սակայն համերգի պատճառով այն կայացավ Շահումյանի անվան հրապարակում:

ՀԱԿ պատգամավորը քաղաքապետի այս քայլը ժուլիկություն անվանեց:  ‘’Ցավ է, որ մեր համայնքապետերը գիտեն, թե իրենք մարզպետների ենթական են, չիմանալով, որ Սահմանադրությամբ համայքնի ղեկավարը անկախ է: Եթե մեր համայնքապետերը չգիտեն մեր սահմանադրությունը և օրենսդրությունը, ապա ի՞նչն են ուզում փոխել’’,-ասաց նա:

 ‘’Ես կարող եմ ասել՝ ինչի են խուսափել, որովհետեւ վախեցել էին, որ Վազգենի ազատական հոգին մեզ թևավորելու է’’,-նկատեց նա: 

Ջհանգիրյանը նաև ողջունեց եռյակի միասնական գործունեությունը: ‘’2008թ. մեզ չհաջողվեց իշխանափոխություն անել, որովհետև մենք մենակ մնացինք, շատ քաղաքական ուժեր չէին համարում, որ պահը եկել է փոփոխություններ անելու, 2013-ին դա չհաջողվեց մեկ այլ քաղաքական ուժի, քանի որ ինքն էր մենակ: Ինչն այն ժամանակ մեկ քաղաքակն ուժին չի հաջողվել, հիմա բոլորիս կհաջողվի’’,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ