19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

“Շատախոս” մորը լռեցնելու համար որդին ծեծելով սպանել է նրան. Ժամանակ

 “Ժամանակը” գրում է, որ վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Վարդան Ստեփանյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Գործը քննվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ:

“Ըստ դատական ակտի՝ Արմավիրի մարզի Հացիկ գյուղի 37-ամյա բնակիչ Վարդան Ստեփանյանը կնոջ, երկու անչափահաս երեխաների և մոր հետ ապրել է լարված փոխհարաբերությունների պայմաններում, հաճախ ալկոհոլային խմիչք է օգտագործել: 2013 թվականի հուլիսի սկզբին Վարդանի վեճերի պատճառով կինը երեխաներին վերցրել ու գնացել է հայրական տուն:

Վարդանի մայրը՝ Վերգուշը, որդու հետ վիճաբանությունների ժամանակ հաճախ ասել է, թե տունը և սեփականաշնորհված հողամասը պետք է վաճառի, գումարը բաժանի դուստրերի միջև, ինքն էլ տեղափոխվի Մեծամոր՝ դստեր տուն: Այդ խոսքերը մշտապես զայրացրել են Վարդանին:

Հուլիսի 29-ի ուշ երեկոյան Վարդան Ստեփանյանը տանը հաց ուտելիս խմիչք է օգտագործել, ինչը դուր չի եկել նրա մորը: Վերգուշը սկսել է նախատել որդուն՝ ալկոհոլը չարաշահելու, կնոջ ու չամուսնացած քրոջ հետ անհաշտ հարաբերություններ ունենալու համար: Մոր և որդու միջև վիճաբանությունը տևել է մոտ մեկ ժամ: Ըստ դատական ակտի՝ մորը լռեցնելու համար Վարդան Ստեփանյանը երկու ձեռքերի ափերն իրար հպած՝ դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել մոր գլխին, ինչից մայրն ուշագնաց է եղել: Վարդանը մորն ուշքի բերելու համար գլխին ջուր է լցրել ու գնացել իրենց խաղողի այգի:

Վերգուշ Սարգսյանը, ուշքի գալով, գնացել է հարևանուհու տուն, խնդրել, որ նա զանգահարի իր դուստր Սիմային: Դստերը նա ասել է, թե Վարդանը ծեծել է իրեն, խնդրել է գալ ու իրեն գյուղից տանել: Դուստրն ասել է, թե արդեն ուշ է: Խնդրել է, որ մայրն այդ գիշեր մնա հարևանուհու տանը, առավոտյան ինքը մեքենայով կգա մոր հետևից: Վերգուշ Սարգսյանը մնացել է հարևանուհու տանը, բայց անընդհատ գանգատվել է գլխացավից: Գիշերը նրա վիճակը վատացել է, նա սկսել է փսխել: Հարևանուհին շտապօգնություն է կանչել: Վերգուշ Սարգսյանին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա գիտակցության չգալով՝ առավոտյան ժամը 9-ն անց 50 րոպեին մահացել է:

Նախաքննական մարմինը Վարդան Ստեփանյանին մեղադրանք է առաջադրել մոր առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար, ինչի հետևանքով մայրը մահացել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 1-րդ կետով:

Ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Ստեփանյանն իրեն մեղավոր չի ճանաչել՝ պատճառաբանելով, թե ինքը ձեռքը կիսաբռունցք արած ընդամենը 2 անգամ… կամաց… հարվածել է մոր գլխին, իսկ վիճաբանության ժամանակ մայրն ընկել է ու գլուխը մի քանի անգամ դիտավորյալ հարվածել է գետնին:

Ինքը բռնել է մոր ձեռքերից, որ թույլ չտա՝ նա գլուխը գետնին հարվածի…”,- գրում է թերթը:

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ