Գեներալի ՀԷԿ-ը տուգանվեց. Ժողովուրդ
“”Ժողովուրդը” գրում է, որ ըստ շրջանառվող լուրերի` “Ամբերդ ՀԷԿ” ՍՊԸ-ն, որի 30 տոկոս բաժնեմասի սեփականատերը ՀՀ զինած ուժերի սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանն է, իսկ 40 տոկոսի բաժնետերը` Փավրիզ Նոսրաթի Ալամդարը /ամենայն հավանականությամբ` պարսիկ/, օրինախախտ գործունեություն է ծավալում:
“”Ժողովուրդ”-ը պարզեց, որ ՊՆ գեներալին պատկանող տուգանվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից: Բանն այն է, որ սեպտեմբերի 17-ին Ալամդարը Հայաստան է ներմուծել տարբեր ապրանքներ, սակայն սահմանված ժամանակահատվածում այն չի հայտարարգրել: Այս արարքի համար ՀՀ ֆինանսների նախարարությունը “Ամբերդ հէկ” ՍՊԸ-ին տուգանել է 100.000 դրամի չափով”,- գրում է թերթը։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: